- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոս (հուն․՝ Κύπρος, թուրքերեն՝ Kıbrıs, անգլ.՝ Cyprus), կղզի Միջերկրական ծովում։ Աշխարհագրորեն գտնվում է Ասիա աշխարհամասում։ Գտնվում է 380 կմ Եգիպտոսից, 105 կմ Սիրիայից և 75 կմ Թուրքիայից հեռավորության վրա։ Կղզու վրա կա երեք պետություն, որոնցից մեկը՝ Ակրոտիրի և Դեկելիան, հանդիսանում են Մեծ Բրիտանիայի ռազմական բազան Միջերկրական ծովում։
Կիպրոս կղզու վրա է գտնվում նաև Կիպրոսի Հանրապետությունը, որից անկախություն է ուզում ձեռք բերել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է բացառապես Թուրքիան։
Աշխարհագրություն
Կղզին ձգվում է 240 կմ՝ արևելքից արևմուտք, իսկ հարավից հյուսիս՝ առավելագույն լայնությունը 100 կմ է։ Կղզու տարածքը կազմում է 9251 կմ²[1]։
Կղզու վրա գտնվող երկրներից ամենամեծ չափաբաժինը հասնում է Կիպրոսի Հանրապետությանը։ Ամբողջ կղզու 57,6%-ը պատկանում է Կիպրոսին, 36%-ը՝ մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսին, և միայն 3,7%-ը Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) բուֆերային տարածք հանդիսացող Ակրոտիրի և Դեկելիային (Մեծ Բրիտանիա)։
Բնակչություն
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների Կիպրոսի Հանրապետությունում ու Ակրոտիրի և Դեկելիայում միասին ապրում է 838 897 մարդ[2]։ Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզու են համարվում անգլերենը և հունարենը։
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ապրում է 265 100 մարդ[3]։ Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական լեզու են համարվում թուրքերենը և անգլերենը։ Մեծ տարածում ունի նաև հունարենը։
Կենդանական աշխարհ
Կիպրոսի բնությունն այնքան էլ հարուստ չէ և այստեղ չկան բազմատեսակ կենդանիներ, որոնք բնորոշ են բացառապես Կիպրոսին։ Էնդեմիկ կենդանատեսակներից այստեղ ապրում են միայն Փոքրասիական վայրի ոչխարները՝ մուֆլոնները։ Վերջին տարիներին մուֆլոնների թիվը Կիպրոսում (նաև Հայաստանում) կտրուկ նվազել է և Կիպրոսի կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում կենդանիներին ոչնչացման եզրից հանելու համար։
Անտառային գոտիներում, լեռնոտ շրջաններում հանդիպում են աղվեսներ և լեռնային նապաստակներ։ Լեռների ստորոտներին հանդիպում են մողեսներ, կարիճներ և օձեր։ Բացառիկ տեսակներից այստեղ հազվադեպ հանդիպում են քամելեոններ։ Կիպրոսում հանդիպում են գորտերի մի քանի տեսակներ։
Կլիմա
Կլիման արևադարձային է և տարվա ընթացքում ջերմաստիճանը չի լինում բացասական։
Տարվա եղանակ
|
Առավոտյան ջերմաստիճան
|
Երեկոյան ջերմաստիճան
|
ձմեռ
|
10-20 °C
|
5-12 °C
|
գարուն
|
20-30 °C
|
15-20 °C
|
ամառ
|
25-40 °C
|
25-35 °C
|
աշուն
|
15-30 °C
|
10-20 °C
|
Գրականություն
- Franz Georg Maier: Cypern – Insel am Kreuzweg der Geschichte. München 1982, ISBN 3-406-09089-3.
- Pavlos Tzermias: Geschichte der Republik Zypern. Francke, Tübingen 2004, ISBN 3-7720-8060-X.
- Julia Chatzipanagioti: Griechenland, Zypern, Balkan und Levante. Eine kommentierte Bibliographie der Reiseliteratur des 18. Jahrhunderts. 2 Bde. Lumpeter & Lasel, Eutin 2006, ISBN 3-9810674-2-8.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ