Կարապետ Հովսեփի Անդրանիկյան, Գարաբեդ Ժոզեֆի Անտրանիկյան (ապրիլի 30, 1951(1951-04-30)[3], Ամման, Հորդանան[3]), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1989)։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2002)։
Կենսագրություն
1970-1976 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի կենսաբանության բաժնում։ 1977-1988 թվականներին աշխատել է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի մանրէաբանության ինստիտուտում, 1989 թվականից՝ Համբուրգի տեխնիակական համալսարանի պրոֆեսոր, 1990 թվականից՝ նույն համալսարանի մանրէաբանության ինստիտուտի տնօրեն։
1993-1999 թվականներին և 1997-1999 թվականներին՝ էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիայի ուսումնասիրության և կիրառման համաեվրոպական համալիր ԳԱ տարբեր ծրագրերի ղեկավար։ 2011 թվականից Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահն է[4]
Աշխատանքները վերաբերում են Էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիային[5][6]։
Պարգևներ
Գերմանիայի Դաշնային նախագահի «Ավանդական պարգև», 2004
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|