Լեո Դելիբ
Կլեմամ Ֆիլիբեր Լեո Դելիբ (ֆր.՝ Clément Philibert Léo Delibes, (փետրվարի 21, 1836(1836-02-21)[1][2][3][…], Լա Ֆլեշ[4] - հունվարի 16, 1891(1891-01-16)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1884)։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Լակմե» օպերան (1883, Lakmé), «Սիլվիա» (1876, Sylvia ou la Nymphe de Diane) և «Կոպելիա» (1870, Coppélia) բալետները։
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում (1881 թվականից՝ պրոֆեսոր)։ 1855 թ. գրել է իր առաջին գործը՝ «Երկու սուի ածխիկներ» օպերետը։ ճանաչվել է «Առվակ» բալետով (համահեղինակ՝ Լ․ Մինկուս, 1866) ն Ադանի «Կորսար» վերականգնված բալետի դիվերտիսմենտի երաժշտությամբ (1867)։ Հանրահայտ են Դելիբի «Կոպելիա կամ Էմալե աչքերով աղջիկը» (1870), «Սիլվա կամ Դիանայի Նիմֆը» (1876) բալետները։ Դելիբը ձգտել է նոր տիպի երաժշտախորեոգրաֆիկ ներկայացման, կերպարայիև, բովանդակալից բալետային ձների։ Դելիբի երաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, նրբագեղությամբ։ Գրել է նաև օպերաներ, թատերակաև երաժշտություն, ռոմանսներ։ Դելիբի լավագույն օպերան «Լակմե»-ն է (1883)։ Երևանում բեմադրվել են «Կոպելիա»-ն (1926, 1948) և «Լակմե»-ն (1937, 1949)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nonfiction.fr/article-9661-leo-delibes-compositeur-connu-et-meconnu.htm
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|