Լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ) իրավունքները Հայաստանում օրինապես ճանաչված չեն իրավական տեսանկյունից։
2003 թվականից նույնասեռականությունը Հայաստանի Հանրապետությունում ապաքրեականացված է[1]։ Չնայած այդ փաստի, Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դրությունը չի փոխվել։ Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ սարսափում են, որ կմնան մերժված իրենց ընտանիքների, ընկերների և ողջ հասարակության կողմից, ինչը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց ստիպում է թաքցնել իրենց իրական ինքնությունը։
Պատմություն
1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով միասեռականությունը չի պատժվում։
Սակայն 1936 թվականին ՀՀ օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը
(այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին, դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը)։ Միայն 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։
2017 թվականի մայիսի 30-ին Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ այդ պաստառները տեղադրվել են այդ կազմակերպության պատվերով՝ 2017 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրի հիման վրա, համաձայն որի պաստառները պետք է գովազդային վահանակների վրա պահպանվեին՝ մինչև հունիսի 24-ը։ Կազմակերպությունը նշում է, որ պաստառների հրապարակումից 2 օր անց՝ մայիսի 27-ին, պաստառները հեռացվել են գովազդները տեղադրող կազմակերպության կողմից` առանց պատվիրատուին տեղյակ պահելու։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այդ պաստառները տեղադրված են եղել «ապօրինի»[3]։
Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն հայտարարել է, որ «Երևանի քաղաքապետարանի գործունեություն գնահատում ենք որպես կամայականություն, որով վերջինս ոտնահարել է կազմակերպության և ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը, դրսևորել է խտրական վերաբերմունք` պայմանավորված պաստառների բովանդակությամբ»[3]։
Ցուցանիշներ
Ըստ ILGA-Europe-ի 2024 թվականի հետազոտման՝ Հայաստանը եվրոպական 49 երկրների մեջ զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը[4]` զիջելով միայն Թուրքիային, իր հարևան Ադրբեջանին և Ռուսաստանին, որն ըստ ցուցանիշների ամենավատն է եվրոպական երկրների շարքերում։ Իսկ հյուսիսային հարևան Վրաստանը գտնվում է 36-րդ հորիզոնականում[5]։
Ըստ Rainbow Europe-ի՝ 2016 թվականի վերջի ուսումնասիրությունների՝ ԼԳԲՏ մարդկանց մասին բնակչության վերաբերմունքի ամենավատ ցուցանիշները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մոտ են․
№
Երկիրը
%
1
Մալթա
89.29
2
Բելգիա
76.37
3
Դանիա
75.54
4
Իսպանիա
74.10
5
Իսլանդիա
70.62
6
Ֆինլանդիա
69.62
7
Լյուքսեմբուրգ
68.03
8
Շվեդիա
67.97
9
Նորվեգիա
67.42
10
Ֆրանսիա
63.30
11
Պորտուգալիա
62.03
12
Մոնտենեգրո
61.43
13
Հունաստան
56.69
14
Նիդերլանդներ
55.99
15
Գերմանիա
54,94
16
Իռլանդիա
53.67
17
Մեծ Բրիտանիա
53.39
18
Խորվաթիա
49.41
19
Ավստրիա
49.08
20
Շվեցարիա
47.38
21
Սլովենիա
45.88
22
Բոսնիա եւ Հերցեգովինա
39.50
23
Մոլդովա
38.73
24
Անդորրա
37.18
25
Էստոնիա
36.13
26
Սերբիա
35.25
27
Կոսովո
34.99
28
Ալբանիա
34.84
29
Կիպրոս
31.35
30
Սլովակիա
29.88
31
Հունգարիա
29.58
32
Հյուսիսային Մակեդոնիա
28.97
33
Չեխիա
25.76
34
Իտալիա
24.76
35
Վրաստան
24.55
36
Լիտվա
23.90
37
Լատվիա
21.72
38
Լիխտենշտեյն
20.28
39
Ուկրաինա
20.16
40
Բուլղարիա
19.86
41
Ռումինիա
18.11
42
Լեհաստան
15.05
43
Սան Մարինո
13.77
44
Մոնակո
13.18
45
Բելառուս
12.06
46
Ռուսաստան
8.45
47
Հայաստան
8.41
46
Թուրքիա
4.00
49
Ադրբեջան
2.41
Ամփոփիչ աղյուսակ
Նույնասեռական հարաբերությունների ապաքրեականացում
(2003-ից)
Սեռական համաձայնության հավասար տարիք
(2003-ից)
Հակախտրականական օրենքներ աշխատանքի ոլորտում
Հակախտրականական օրենքներ ապրանքների և ծառայությունների տրամադրման ոլորտում
Հակախտրականական օրենքները այլ ոլորտներում (ընդգրկելով՝ անուղղակի խտրականություն, ատելության խոսք)
Նույնասեռական ամուսնություններ
Նույնասեռական զույգերի ճանաչում
/
Step-child adoption by same-sex couples
Համատեղ որդեգրություն նույնասեռական զույգերի կողմից
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: