Իվո Յոսիպովիչ (խորվ.՝ Ivo Josipović, օգոստոսի 28, 1957(1957-08-28)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, մանկավարժ։ Խորվաթիայի նախագահը 2010 թվականի փետրվարի 18-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը։ Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) նախկին անդամ է։
Կենսագրություն
Ամուսնացած է, կինը՝ Տատյանան իրավունքի պրոֆեսոր և իրավական փորձագետ է։ Նրանք ունեն դուստր՝ Լանան (ծնվել է 1991 թվականին)։ Իվոյի ծնողները գալիս են Դալմացիայից (Բաշկա ջուր)։ Նա ծնվել է Զագրեբում, որտեղ ավարտել է տարրական և երաժշտական դպրոցը։ Պատանեկության տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով։ Տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին[8]։
Յոսիպովիչը ավարտել է Զագրեբի համալսարանի իրավունքի ֆակուլտետը և Զագրեբի երաժշտական ակադեմիան։ Այժմ դասավանդում է երկու բուհերում[8]։ 1994 թվականին պաշտպանել է «քրեական դատավարությունը և կալանքի տակ պահելու իրավունք» թեմայով ատենախոսություն, ունի դոկտորի աստիճան։ Պրոֆեսորը խորվաթական և արտասահմանյան հրատարակություններում 85 գիտական աշխատությունների հեղինակ է։
2005 թվականին ընտրվել է Զագրեբի քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր՝ 2003 և 2008 թվականներին։
2009 թվականի հունիսի 20-ին Յոսիպովիչը դարձել է Խորվաթիայի նախագահի պաշտոնի համար պայքարի թեկնածու՝ SDP փրայմերիզում հուլիսի 12-ին առաջ անցնելով Լյուբո Յուրչիչից[9]։ Ընտրարշավը վարում էր «Նոր արդարություն» կարգախոսով։
Նախագահություն
2010 թվականի հունվարի 11-ին Խորվաթիայի ԿԸՀ-ն հայտարարել էր Իվո Յոսիպովիչի հաղթանակի մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Յոսիպովիչը հաղթել է հավաքելով ձայների 60,29 %-ը՝ առաջ անցնելով իր մրցակից Միլան Բանդիչից, որը հավաքել է 39,71 %[10]։ Նրա կառավարման ընթացքում Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցություններն ավարտվել են հանրաքվեի հաջող անցկացմամբ։
2015 թվականի հունվարի 11-ին հերթական նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Կոլինդա Գրաբար Կիտարովիչին[11]։
Երաժշտական գործունեություն
Յոսիպովիչը 50-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։ 1991 թվականից Յոսիպովիչը Զագրեբի ժամանակակից երաժշտության բիենալեի նախագահն է։
Պարգևներ
Երկիր |
Ամսաթիվ |
Պարգևներ
|
Նորվեգիա |
2011 թվականի մայիսի 12 — |
Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ
|
Իտալիա |
2011 թվականի հուլիսի 6[12] — |
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ժապավենով զարդարված մեծ խաչի ասպետ
|
Շվեդիա |
2013 թվականի ապրիլի 8 — |
Սերաֆիմովի շքանշանի ասպետ
|
Լեհաստան |
2013 թվականի մայիսի 11 — |
Սպիտակ արծվի շքանշանի ասպետ
|
Դանիա |
2014 թվականի հոկտեմբերի 21 — |
Փղի շքանշանի ասպետ
|
Լատվիա |
— |
Երեք աստղերի շքանշանի Մեծ խաչի ասպետ
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|