Իվան Եֆիմի Մոզգով (հունվարի 20, 1906(1906-01-20), Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1990(1990-09-25), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անասնաբույժ-դեղաբան։ Պրոֆեսոր (1939 թվականից), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։
Ավարտել է Մոսկվայի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտը (1930 թ.)։ 1938 թվականից՝ Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1956-1968 թթ.)՝ ՀամԳԳԱ անասնաբուծության բաժանմունքի ակադեմիկոս, ֊քարտուղարի տեղակալ։ 1958-1961 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի ռեկտոր, 1961-1962 թթ.՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Աշխատանքները վերաբերում են դեղանյութերով կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, աճի խթանման և մթերատվության բարձրացման հարցերին։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 672)։
|