Իսավրիա (/aɪˈzɔːriə/ կամ /aɪˈsɔːriə/; հին հունարեն՝ Ἰσαυρία), տարածաշրջան հին աշխարհագրության մեջ, որը գտնվել է Փոքր Ասիայի ներքին մասում։ Տարածքն ընդգրկել է այժմյան ԹուրքիայիՔոնյա նահանգում գտնվող Բոզքարի շրջանը և շրջակայքը[1]։ Իր ափամերձ տարածքով սահմանակից է եղել Կիլիկիային։
Անունը ծագել է իսավրիական ցեղի և զույգ բնակավայրերի՝ Իսաուրա Պալեա (Ίσαυρα Παλαιά,լատին․՝ Isaura Vetus՝ Isaura Vetus 'Old Isaura') և Իսաուրա Նեա (Ίσαυρα Νέα, լատին․՝ Isaura Nova՝ Isaura Nova 'New Isaura') անուններից։
Իսավրացի կողոպտիչները անկախ լեռնաբնակներ են եղել, որոնք ավերածություններ են ստեղծել հարևան շրջաններում՝ մակեդոնական և հռոմեական զավթումների ներքո։
Պատմություն
Վաղ շրջան
Իսավրիայի կենտրոնական մասը գտնվել է Տավրոսի լեռներից հյուսիս, որը ընկած է եղել Իկոնիայի և Լյուստրայի հարավում։ Նրա երկու ինքնատիպ քաղաքները՝ Իսաուրա Նեան և Իսաուրա Պալեան, գտնվել են մեկը՝ նախալեռներում (Դորիա), իսկ մյուսը՝ ջրբաժանում (Zengibar Kalesi)[1]՝ մոտավորապես 37°29′N 32°12′E Բոզկիրի մոտակայքում։
Մ.թ.ա. 4-րդ դարում Իսավրիան Իսաուրա Պալեայի և Կալիկադնուսի շուրջ վայրի տեղանք է եղել[1]։ Երբ մայրաքաղաքը, Իսաուրան (հայտնի է նաև որպես Իսաուրա Վետուս կամ Իսաուրա Պալեա), Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Մակեդոնիայի թագավորը՝ Պերդիկկասը, պաշարել է, իսավրացիները քաղաքը հրդեհել են և թողել, որ ոչնչանա բոցերի մեջ, ոչ թե նվաճվի թշնամու կողմից[1][2]։
Հռոմեական տիրապետություն
Երբ հռոմեացիները առաջին անգամ բախվել են իսավրացիների հետ (մ.թ.ա. 1-ին դարի սկիզբ), նրանք ԿիլիկիաՏրախեան համարել են Իսավրիայի մաս, որն այդպիսով տարածվել է մինչև Միջերկրական ծով։ Անվան այս ընդլայնումը երկու դար շարունակ լայնորեն կիրառվել է։ Կալիկադնուսի (Göksu) ամբողջ ավազանը համարվել է իսավրիական, և նրա հարավային ճյուղի հովտում գտնվող քաղաքները կազմել են այսպես կոչված Իսավրիական Դեկապոլիսը[1]։ Հռոմեացիները մասամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել իսաուրներին (մ.թ.ա. 76–75): Հռոմի դեմ կիլիկյացի և այլ ծովահենների պատերազմի ժամանակ իսաուրներն այնքան ակտիվ մասնակցություն են ունեցել, որ պրոկոնսուլ Պ. Սերվիլիուսը անհրաժեշտ է համարել հետևել դեպի նրանց միջնաբերդերը և ամբողջ ժողովրդին ստիպել ենթարկվել, ինչի համար նա ստացել է Իսավրիկոսի տիտղոսը (մ.թ.ա. 75)[1]։ Մ.թ.ա. 6 թվականին Կասիուս Դիոնը նշել է, որ իսաուրները կողոպտել են Ասիայի նահանգները, մինչև որ բախվել են բաց պատերազմի և պարտվել[3]։
Հետագայում իսաուրները ժամանակավորապես անցել են ԳալաթիայիթագավորԱմինտասի իշխանության տակ, բայց ակնհայտ է, որ նրանք շարունակել են պահպանել իրենց գիշատիչ սովորություններն ու վիրտուալ անկախությունը։ 3-րդ դարում նրանք ապաստանել են ապստամբ կայսր Տրեբելյանուսին[1]։
4-րդ դարի սկզբին ամբողջ ԿիլիկիանԴիոկղետիանոսի հրամանով վարչական նպատակներով բաժանվել է Տավրոսի հյուսիսային լանջից, և մենք գտել ենք մի գավառ, որը կոչվել է նախ Իսավրիա-Լիկաոնիա, իսկ հետո միայն Իսավրիա, որը տարածվել է մինչև Գալաթիայի սահմանները, բայց չանցնելով Տավրոսը հարավում։ Պիսիդիան, որի մի մասը մինչ այդ Իսավրիայի հետ միևնույն նահանգի մասն է եղել, նույնպես առանձնացվել է, և Իկոնիան մտել է դրա կազմի մեջ։ Իսավրիան ստացել է Պամփիլիայի արևելյան մասը[1]։ Սելևկիայի առափնյա մետրոպոլիսը նշանակվել է Իսավրիա նահանգի մայրաքաղաք[4]։
4-րդ դարում նրանք դեռևս նկարագրվել են Ամմիանուս Մարցելինուս կողմից որպես պատուհաս Փոքր Ասիայի հարևան գավառների համար, մ.թ. 404-ից 409 թվականներին կատարված մեծ արշավանքների շարքով, ներառյալ նրանց արմատախիլ անելու մեկ արշավ արևելյան հռոմեական զորավար Արբազակիի գլխավորությամբ, բայց ասում են, որ դրանք իրականում նվաճվել են Հուստինիանոս Առաջինի օրոք։
Կայսրությունը օգտագործել է իսավրացիներին որպես զինվոր, գեներալ, նույնիսկ եղել է ժամանակ, երբ նրանք կայսեր անձնական գվարդիայի՝ էքսկուբիտորների, մաս են կազմել[4]։ Այնուամենայնիվ, Կոստանդնուպոլսի բնակչությունը իսավրացիներին համարել է բարբարոս, և Անաստասիոս կայսրը ստիպված է եղել երկար պատերազմ մղել իսավրացի ապստամբների դեմ (Իսավրական պատերազմ, 492-497):
Ուշ շրջան
Իսաուրա Պալեայի ավերակները տեսարժան են հիմնականում իրենց հիանալի դիրքով, ամրոցներով և դամբարաններով։ Իսաուրա Նեայի պատերն անհետացել են, բայց Դորլայի տներում ներկառուցված բազմաթիվ արձանագրություններով և հարթաքանդակներով ստելաների նմուշներ հաստատել են այս վայրը։ Վերջինը՝ Դորլան, Սերվիլյուսը թուլացրել է դադարեցնելով ջրամատակարարումը։
Ջոն Ռոբերտ Սիթլինգթոն Ստերեթը (J.R.S. Sterrett) 1885 թվականին ուսումնասիրել է Իսավրիայի լեռնաշխարհը, բայց ոչ սպառիչ։ Տեղանքը նույնականացվել է Ուիլյամ Միտչել Ռամզիի կողմից 1901 թվականին[1]։ Ռամզին այստեղ հայտնաբերել է ավելի քան հիսուն հունական արձանագրություններ, ներառյալ քրիստոնեական, ինչպես նաև հոյակապ գերեզմաններ։ Այս հուշարձանները թվագրվում են երրորդ, չորրորդ և հինգերորդ դարերով[5]։
Եկեղեցու պատմություն
Ենթադրվում է, որ Պողոսը ավետարանություն է քարոզել այդ ժամանակաշրջանի միակ հռոմեական գաղութում՝ Կլաուդիպոլիսում[6]։
Իսավրական եկեղեցին ի սկզբանե գտնվել է Անտիոքի պատրիարքի իրավասության տակ, բայց 7-րդ կամ վերջին 8-րդ դարի սկզբին կցվել է Պոլսի պատրիարքին[4]։
Քանի որ, 451 թվականի[7] գրություններում Աետիոսը հիշատակվել է որպես Իսավրոպոլիսի և Իսաուրա Պալեայի եպիսկոպոս, և քանի որ ոչ մի արձանագրությունում չի հիշատակվել Իսավրիան կամ Իսավրոպոլիսը, Ռամզին ենթադրում է, որ Իսաուրա Նովայի թեմը շուտ է միացվել Լեոնտոպոլիսի (Լեոնտոպոլիս, Իսաուրա Պալեայի ավելի ուշ անվանումը) թեմի հետ, որը հիշատակվել է բոլոր արձանագրություններում (Notitiae)[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 393)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!