Սովորել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում Փոլ Բերկովիցայի (անգլ.՝ Paul Berkowitz, դաշնամուր) և Ռոբերտ Սեքստոնի (կոմպոզիցիա) մոտ, ապա ավարտել է Քեմբրիջի արքայական քոլեջը (1992, գերազանց), որտեղ սովորել է Ալեքսանդր Գյորի և Ռոբինա Հոլլոուեյի մոտ։
1993֊1995 թվականներին եղել է Հալլե նվագախմբի կոմպոզիտոր, իսկ 1998֊2000 թվականներին՝ Բիրմինգմի ժամանակակից երաժշտության կամերային նվագախմբի երաժշտական առաջին ղեկավար։ 1999֊2008 թվականներին եղել է Ալդբորոյի փառատոնի գեղարվեստական ղեկավար, 2000 թվականից՝ Օխայում անցկացվող կալիֆորնիական երաժշտական ամենամյա փառատոնի կոմպոզիտոր։
Եղել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Լոնդոն) կոմպոզիցիայի պրոֆեսոր։
Եղել է դիրիժոր ինչպես իր սեփական, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժամանակ[8]։ Հանդես է եկել BBC֊ի նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Լոնդոնի Սիմֆոնիետա» կամերային նվագախմբի և բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ։
Նաև հանդես է գալիս որպես դաշնակահար, իսկ սոլո սկավառակը թողարկվել է EMI ստուդիայի կողմից։
Անձնական կյանք
Ադոսը ամուսնացած է իսրայելացի վիդեոդիզայներ և ռեժիսոր Թալ Ռոզների հետ (ծն. 1978) 2006 թվականին քաղաքացիական ամուսնություն է գրանցել[9]։
Ստեղծագործություն
1990 թվականին թողարկել է «Էլիոթյան հինգ լանդշաֆտ» առաջին ստեղծագործությունը գրված սոպրանոյի և դաշնամուրի համար։
Նրա օպերաները բեմադրվել են բազմաթիվ օպերային թատրոններում, այդ թվում նաև Մետրոպոլիտեն օպերայում[8] ։ 2007 թվականին Ադեսի ստեղծագործությունները ներկայացվել են Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Հելսինկի փառատոնի ընթացքում և ֆրանսիական ռադիոյում։
«The Exterminating Angel» (2016, Նախատեսված է ցուցադրել 2017 թվականին)[10],
Կամերային երաժշտություն
Կամերային սիմֆոնիա (1993)
«Կենդանի խաղալիքներ» կոնցերտը կամերային նվագախմբի համար (1993),
«Արկադիանա»լարային քառյակ (1998),
Կվինտետ դաշնամուրի համար (2005)
Կոնցերտներ
«Քայլեր շրջանագծի շուրջ» ջութակի կոնցերտ (2005),
«Յոթ օրում» դանամուրի և երգչախմբի համար գրված կոնցերտը (2008),
Սիմֆոնիկ ստեղծագործություններ
«Asyla» երգչախմբի համար (1997, ստեղծագործությունը առաջին անգամ կատարվել է Բիրմինգհեմի երգչախմբի կողմից, Սայմոն Ռետլի ղեկավարությամբ),
«Polaris» երգչախմբի համար (2011, կատարվել է «Նոր համաշխարհային սիմֆոնիա» երգչախմբի կողմից, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ)[11]։
Սկավառակագրություն
Թոմաս Ադեսի ելույթների և ստեղծագործությունների ձայնագրությունները կատարել են Warner Classics[12], EMI Classics, Avie Records և այլ ընկերությունները[13]։
Կարծիքներ
Ըստ երաժշտական քննադատ Բ. Ֆիլանովսկու՝ Ադեսը պատկանում է «ժամանակակից այն հազվադեպ հրաշամանուկ-կոմպոզիտորների թվին, ովքեր մեծանալով դարձել են լուրջ մասնագետներ», քանի որ «արդեն 18 տարեկանում հասցրել էին գրել հիանալի ստեղծագործություններ՝ շարունակելով փոխվել և զարգանալ»[14]։
Բրիտանական բեմի հրաշամանուկի իր կարգավիճակը նա զարգացրեց՝ դառնալով ժամանակակից դասական երաժշտության ամենահեղինակավոր կերպարներից մեկը։
2֊րդ տեղ դաշնակահարների շրջանում «BBC երիտասարդ երաժիշտ» անվանակարգում,
Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակ (Փարիզ, 1994 թ.) մինչև 30 տարեկան կոմպոզիտորների անվանակարգում «Կենդանի խաղալիքներ»-ի (անգլ. Living Toys)֊ համար[16],
Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (1997), «խոշոր արտադրանք» անվանակարգում, «Ապաստարան» պիեսի համար[17],
Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերության Elise L. Stoeger մրցանակ, «Արկադիանա»֊ի համար,
Cao H. Thomas Adès le voyageur: Devenir compositeur, être musicien. — Paris: MF, 2007.
Шапинская Е. Н. «Сны Просперо, рассказанные языком современной музыки: фантасмагория Томаса Адеса на тему „Бури“ Уильяма Шекспира» // «Культура культуры». 2014. Т. 3. № 3 (3).
Fox, Daniel. 2014. "Multiple Time-scales in Adès’s Rings" in Perspectives of New Music v.52, no.1.