Նրան ճանաչում են բերել վեց վայրկյանից կազմված տեսահոլովակները, որոնք խախտում են ֆիզիկայի բոլոր հայտնի կանոնները, որոնք նա անվանում է «ձեռքի թվային ճարպկություն»[6][7]։ Թվային խմբագրման միջամտությամբ Քինգը նրանցում «ստեղծում է կախարդանք»[8]։
Մանկություն և երիտասարդություն
Զաք Քինգը ծնվել և մեծացել է Օրեգոն նահանգի Պորտլենդում[9]։ Զաքը իր առաջին հոլովակը արել է, երբ ինքը եղել է ընդամենը 7 տարեկան, կենցաղային տեսախցիկի օգնությամբ[10]։ 14 տարեկանում նա ձեռք է բերել տեսախցիկների հավաքածու, այդ թվում նաև Էփլ Մակինտոշ համակարգիչ, խցիկներ և եռոտանի և սկսել է նկարել և խմբագրել տեսանյութեր[11]։ 2012 թվականի դեկտեմբերին Զաքը ավարտել է Բիոլայի համալսարանի կինոյի և մեդիա արվեստի ֆակուլտետը[12]։
Գործունեություն
2008 թվականին Քինգը բացել է իր FinalCutKing.com կայքը, որտեղ նա հրապարակում էր դասեր և խորհուրդներ Final Cut Pro-ի մասին[13], քանի որ չկարողացավ գտնել համացանցում համապատասխան ուսումնական նյութեր[14]։ Հենց նույն ժամանակահատվածում նա սկսեց օգտագործել իր YouTube-յան ալիքը, որպեսզի հրապարակի ուսումնական նյութեր տեսողական տպավորությունների մասին, ստացած ծրագրային ապահովության օգնությամբ[15]։ Երբ նրա կայքը հայտնիություն ձեռք բերեց, նա սկսեց վաճառել ուսանողական սեմինարներ, օգտագործելով փողը նրա համար, որպեսզի վճարի իր ուսման վարձը[11]. ։2010 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը Hewlett-Packard գովազդային մրցույթում և իրավունք է ստացել անցնել Լոնդոնի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով[11]։ 2012 թվականին մասնակցել է Syfy ֆիլմային հեռուստատեսության համար վիրուսային տեսանյութերի մրցույթին[16]։ 2013 թվականին նա հաղթել է YouTube NextUp Creators contest-ում[17].
YouTube
2011 թվականին Զաքը տեղադրեց հոլովակ Jedi Kittens (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները]]») անվանումով, որը ստեղծել է իր քոլեջի ընկերոջ հետ։ Տեսանյութում երկու կատուներ կռվում են լուսային թրերով[18]։ Հոլովակը երեք օրում հավաքել է ավելի քանի 1 միլիոն դիտում[12], իսկ հետո՝ ավելի քան 14 միլիոն դիտում[4]։ Տեսանյութի շարունակությունը Jedi Kittens Strike Back անվանումով (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները պատասխան հարված են հասցնում»)[19] հավաքել է ավելի քան 17 միլիոն դիտում[20]։ Հոլովակի երրորդ մասը՝ Jedi Kittens with Force (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուների ուժը») 2014 թվականին տեղադրված է եղել Քինգի YouTube-յան պաշտոնական FinalCutKing ալիքում[21]։
2013 թվականի մայիսին նա համարվում էր Ամերիկյան YouTube-ի 25 ամենախոստումնալից երիտասարդ կինոգործիչներից մեկը։ NextUp Creators contest-ի շրջանակներում, որն անց էր կացվում YouTube-ում, Քինգը շահեց $35.000, ինչպես նաև ուղևորություն 4 օրով դեպի Նյու Յորք YouTube Creator Camp-ով։ Նրա ներկայացումը մրցույթում անվանվում էր Contest Entry Gone Wrong[22] (անգլ. թարգմանաբար՝ «Մրցության մուտքը անցավ ոչ ճիշտ»)։ Տեսանյութում, երբ նա սկսում է խնդրել, որ նրան ընտրեն հաղթող, նրա վրա անսպասելի հարձակում է սկսվում օդից[17]։
Vine
Քինգը Vine-ի իր հաշիվը բացել է 2013 թվականի սեպտեմբերին, հետևելով իր ընկերներին։ Հաշիվը բացելուց հետո, նա որոշեց ամեն երեսուն օրը մեկ այնտեղ տեղադրել մեկական 6 վայրկյան տևողությամբ հոլովակ։ Առաջին հոլովակները եղան հաջողակ, և նա որոշեց շարունակել դրանց ստեղծումը[23]։
Նրա առաջին vine հոլովակը եղել է I have a Pikachu kitty!!!!-ն[24] (անգլ. թարգմանաբար՝ «Ես ունե՛մ Պիկաչու կատու»), որը հավաքել է ավելի քան 11 միլիոն դիտում և 450 հազար հավանում[8]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ
2009 — First Place London Film Festival for HP advertisement[25]
2009 — Critic’s Choice Award at Bridgestone Tires’s Safety Scholars Teen Driver Video Contest[11]
2010 — First place London Film Festival: Heartbrand Ad[26]