Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերության անհատական համակարգիչների մի քանի սերունդների բրենդային անունն է։ Իր անվանումը ստացած խնձորների McIntosh տեսակից՝ Macintosh 128K առաջին Macintosh համակարգիչը թողարկվել է 1984-ի Հունվարի 24-ին, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի կողմից։ Նրանում օգտագործվել էր օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսը (GUI) և մկնիկը՝ այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարեն։ Այն շուկայում մեծ մասայականություն վայելող առաջին անհատական համակարգիչն էր։ Mac-երի ներկայիս լայն տեսականին ընդգրկում է ինչպես Էյփլի նախնական մակարդակի Mac miniսեղանադիր համակարգիչները, այնպես էլ Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգերը հիմանակնում նախատեսված են տան, կրթության ոլորտի և պրոֆեսիոնալ ստեղծագործողների համար։ Mac-երի արտադրանքը հիմնված է հորիզոնտալ ինտեգրացիայի մոդելի վրա, որում Apple օժանդակում է իր ամբողջ սարքակազմի ստեղծմանը և մշակում է իր սեփական MacOS օպերացիոն համակարգը, որը և ի սկզբանե տեղադրվում է բոլոր Mac-երի վրա։ Սա տարբերվում է IBM PC համատեղելի համակարգիչներից, երբ մեկ ընկերությունը ստեղծում է օպերացիոն համակարգը, իսկ այլ ընկերությունները ստեղծում են սարքակազմը։ Ժամանակակից Mac-երը (2006 թ երկրորդ կեսից արտադրված) այլ անձնական համակարգիչների նման կարող են աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ, այդ թվում նաև Linux, FreeBSD, Windows և այլն։
Մակինտոշը իր ստեղծման առաջին իսկ օրից հավաքականորեն և անհատապես կոչվում է Mac.
Քանի որ Մակինտոշը շատ թանկ էր, վաճառքում նրան գերազանցեց IMB-ը իր անհատական համակարգիչների անհամեմատ ցածր գնով և ուղեկցվող կլոնային շուկայով։