«Դևեր» (ռուս.՝ Бе́сы), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպ։ Հրատարակվել է 1871—1872 թթ. Ռուսական պարբերականում[1]։ Առանձին գրքով վեպը հրատարակվել է 1873 թվականին։
«Դևեր» վեպը համարվում է Դոստոևսկու առավել քաղաքականացված վեպերից մեկը։ Ռուս գրողը վեպում քննադատում է Ռուսաստանում այդ ժամանակ հատկապես երիտասարդության շրջանում տարածում գտած ձախ ծայրահեղ արմատական և աթեիստական գաղափարները։
«Դևեր» վեպը թարգմանվել է հայերեն Արմեն Հովհաննիսյանի կողմից[2]։