Բացի սոլո կարիերայից, հայտնի է նաև որպես երեք տարբեր խմբերի անդամ ու համահիմնադիր՝ The Byrds; Crosby, Stills, Nash & Young (մինչև Նիլ Յանգի գալը՝ Crosby, Stills & Nash) և CPR։ Քրոսբին երկու անգամ ներառվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում. առաջին անգամ The Byrds-ի կազմում իր աշխատանքի համար, երկրորդ անգամ՝ Crosby, Stills & Nash-ի կազմում աշխատանքի համար։
Քրոսբիի ստեղծագործություններին բնորոշ առանձնահատկություններից է կիթառի այլընտրանքային տոնայնությունների և ջազային տարրերի օգտագործումը։ Նա մենակատարային վեց ալբոմ է թողարկել, որոնցից հինգը տեղ են զբաղեցրել չարթերում։ Byrds-ի և CSN (Y)-ի հետ նրա ձայնագրած ալբոմներից արդեն իսկ վաճառվել է ավելի քան 35 միլիոն օրինակ[7]։ Քրոսբիի հեղինակած ալբոմներից հինգը ընդգրկվել են Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ» ցանկում։
Ժուռնալիստները նկատել են, որ քաղաքական հարցերի վերաբերյալ նա արտահայտվում է բաց ու անկեղծ։ Հաճախ նրան բնորոշում են որպես 1960-ական թվականների հակամշակույթի խորհրդանիշի[8][9][10]։
US charts are the Billboard Singles chart unless otherwise noted. * Cash Box Singles Chart.[24] ** Billboard Mainstream Rock Tracks.[25]
"Hero" also reached number 3 on the BillboardAdult Contemporary chart.[26]
Այլ
Տարին
Երգը
Ալբոմը
Նշումներ
1999
"Return of the Grievous Angel"
Return of the Grievous Angel: A Tribute to Gram Parsons
Gram Parsons cover with Lucinda Williams
Ֆիլմագրություն
1990 թվականին որպես հրավիրյալ աստղ՝ նկարահանվել է The John Larroquette Show-ի մի քանի դրվագներում։
1991 թվականին խաղացել է ավազակի դերը «Նավապետ Կրյուկ» ֆիլմում։
В 1991 թվականին կատարել է 70-ական թվականների հիպպիի դերը Հակառակ ձգողություն ֆիլմում։