Բուդդայական օրացույց, կիրառվում է փոքր տարբերություններով Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Մյանմայում և Շրի-Լանկայում։ Կիրառվում էր նաև Տիբեթում, մինչ նրա Չինաստանի կողմից անեքսիայի ենթարկվելը։ Թայլանդում այս օրացույցը կիրավում է Գրիգորյան օրացույցի հետ համատեղ։
Օրացույցը վերցվել է հինդուիստներից և հիմնված է լուսնի փուլերի վրա։ Այդ պատճառով Բուդդայական օրացույցը նաև անվանվում է լուսնային (թաի.՝ จันทรคติ, տյանտհարակխատի)։ Բուդդայական օրացույցի տարեգրման սկիզբը վարվում է Բուդդայի հեռանալուց սկսված[1] և տարբերվում է գրիգորյանից 543 տարով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցով 2000 թվականը համապատասխանում է Բուդդայական օրացույցի 2543 թվականին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ