Բյուզանդական շրջան, բյուզանդական դարաշրջան, հինռուսական շրջան[1], տարեգրության համակարգ, որը սկսվում է «Աշխարհի արարումից», որը համապատասխանում էր արարման վեցերորդ օրվան, ինչը համաձայն Սեպտուագինտայի մ.թ.ա. 5508 թվականի մարտի 1-ն էր, իսկ հետագայում համարվում էր մ.թ.ա. 5509 թվականի սեպտեմբերի 1-ը։
Սկսած VII դարից դարձավ Բյուզանդական կայսրությունում ընթացիկ օրացուցային համակարգ, և հետագայում նաև մնացած ուղղափառ աշխարհում, օրինակ, Սերբիայում և Բուլղարիայում։ Մասնավորապես կիրառվել է Ռուսաստանում մինչև 1700 թվականը, Պետրոս I-ի օրացուցային բարփոխումը։
Պաշտոնապես հաստատվել է Բյուզանդական կայսրությունում Բարսեղ Բ Բուլղարասպան կայսեր կողմից 988 թվականին և կիրառվել է կայսրությունում մինչև նրա անկումը, 1453 թվականին։ Օրացույցը համընկնում էր Հուլյան օրացույցի հետ, տարբերվում էին միայն ամիսների անվանումները։ Տարվա առաջին օրն էր համարվում սեպտեմբերի 1-ը։
Բյուզանդական կայսրությունում տարվա սկիզբը դարձավ սեպտեմբերի 1-ը սկսած 462 թվականից, սակայն պաշտոնապես հաստատվեց միայն 537 թվականին։ Սական, որոշ բյուզանդական տարեգիրներ, օրինակ՝ Մաքսիմոս Խոստովանողը, շարունակում էին համարել տարվա սկիզբը մարտի 25-ը, ընդհուպ մինչև X դար։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ