Արետա Ֆրանկլինը մեծացել է Դետրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայանգրվել են նրա առաջին վոկալային ստեղծագործությունները։ Երիտասարդ տաղանդով հետաքրքրվել է դետրոյթական լելյբլ «Motown»-ը, սակայն ի շնորհիվ Ջոն Հեմոնդի Արետան պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։
1966 թվականին, երբ Ֆրանկլինը ձայնագրվել է այդ լեյլբլում, համարվել է կարևոր քայլ նրա կյանքում։ Նրա երգերը հայտվել են հիթ շքերթների առաջին հորիզոնականներում և նրա շնորհիվ սոուլը մեծ առաջխաղացում է ունեցել։
Ոսկե տարիք
1966 թվականի վերջին Ջերի Ուեկսլերը դարձել է Ֆրանկլինի պրոդյուսերը։ Երգչուհին պայմանագիր է կնքել Atlantic Records Ատլանտյան ձայնագրությունների կորպորացիայի հետ և դարձել է նրա գլխավոր աստղը։ «I Never Loved a Man (The Way I Love You)» հուզիչ ռիթմ ընդ բլյուզ ժանրի սինգլի ձայնագրման համար Ջերի Ուեկսլերը նրան տարել է Ալաբամա, որտեղ Արետան ձայնագրվել է ամերիկյան լավագույն երաժիշտների հետ։
1967 թվականի սկզբի 18 ամիսներին և 1968 թվականին Արետան հայտնվում է փոփ աղյուսակներում․ այդ ժամանակ նրա տասը երգերը, որոնց շարքում են դասական սոուլի այնպիսի մարգարիտները, ինչպիսիք են` «Chain of Fools» և «(You Make Me Feel Like) A Natural Woman», հայտնվում են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, իսկ Օթիս Ռեդինգի «Respect» երգի՝ Արետայի կրքոտ կատարումը դառնում է ֆեմինիզմի հիմն և գլխավորում է հիթ շքերթները՝ ըստ վաճառքի։ Ինչպես նաև 1968 թվականին Արետա Ֆրանկլինը ստանում է իր կարիերայի առաջին Գրեմմի մրցանակը։
Երգչուհին խառնելով սոուլ և գոսպել ժանրերը դառնում է Ամերիկայի սև դեմքը՝ պայքարելով քաղաքացիական իրավունքների համար։ Նրա վստահ և սուր վոկալը նորարական գործիքավորումներում դարձել է դասական սոուլի չափանիշ։ 1972 թվականին նա ձայնագրել է մաքուր գոպել ժանրում ալբոմ՝ «Amazing Grace», որը վաճառվել է այնքան, որքան ռիթմ ընդ բլյուզ ժանրի սկավառակները։ Թեև Արետա Ֆրանկլինը առաջին անգամ փառքի է արժանացել որպես մեծագույն վոկալիստ, շատ քչերը գիտեն, որ նրա մի շարք ձայնագրություններում հենց ինքն է նվագել ստեղնաշարային գործիքների վրա։
«Սոուլի թագուհու» համար ամենամեծ խնդիրը եղել է իր երգացանկը։ Իր մշտական երգահանի բացակայության ժամանակ Արետան կատարել է այլ երաժիշտների երգերը՝ The Drifters («Spanish Harlem»), Դայոն Ուորիկ («I Say a Little Prayer»), The Rolling Stones, The Beatles, Simon & Garfunkel, Սեմ Կուկ։ Կատարվել է Արետայի մի շարք երգերի քավեր տարբերակները, որոնք նույնպես մեծ հաջողություն են ունեցել։
Վերջին տարիներ
Արետա Ֆրանկլինի վերջին մեծ հաջողությունը աղյուսակներում դաձրել է Սթիվի Ուանդերի «Until You Come Back to Me» (1974) երգի քավեր տարբերակը։ Այս ձայնագրությամբ փակել է Ֆրանկլինի կյանքի աստղային փառքի շրջանը։ Սոուլ երաժշտության «Ոսկե դար»-ը արդեն անցյալում էր, և նրա «թագուհին» շատ լավ հասկանում էր դա։ Վերջնական հարվածը Արետայի համար եղավ հոր կաթվածը։
1978-1984 թվականներին Արետան ամուսնացած է եղել հայտնի դերասան Գլին Թորմանի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել են։
Տարիքի հետ Ֆրանկլինի ձայնագրություններում զգացմունքայնությունը պակասել է և նա սկսել է կատարել ավանդական փոփ ժանրում՝ հիմնականում երիտասարդ կատարողների հետ։ Ջորջ Մայքլի և Արետայի դուետը 1986 թվականին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը, իսկ նրա ավելի հաջողակ «A Rose Is Still a Rose» (1998) սինգլը 1990-ական թվականներին ձայնագրվել է Լորին Հիլի հետ։