Անապեստ, Վերջատանջ (հունարեն՝ ἀνάπαιστος - ետ մղված), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։
Հին հունական պոեզիայում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տաղաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ և վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով՝ անապեստյան տողի մեջ շեշտ են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։
Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաև հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է հայերենի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք և ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր[1]։ Օրինակ.
Դու բյուրե՛ղ բարձունքու՛մ մի երա՛զ՝ Լուսազա՛րդ, և քնքու՛շ, և գողտրի՛կ, Մի երա՛զ սրբափա՛յլ և անհա՛ս, Հավիտյա՛ն հեռավո՛ր մի աստղի՛կ։ (Ավետիք Իսահակյան)
Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ