Ֆրանսիշկու դուշ Սանտուշը ծնվել է Ռիու Դե Մորու շրջանի Պայուիշ գյուղում, աղքատ կոշկակարի ընտանիքում։ Երկու տարեկան հասակում նա կորցրել է իր հորը և մեծացել աղքատության մեջ։ Տեղի քահանայի նախաձեռնությամբ, նա 1887 թվականին կարողացել է ընդունվել Կազա Պիա համալսարան՝ ցուցադրելով իր հմտություները նկարչության և քանդակագործության ոլորտներում։ 1893 թվականին նա ընդունվել է Գեղարվեստի և արվեստի դպրոց, որտեղ նրա դաստիարակը դարձավ Ժոզե Սիմոիշ դի Ալմեյդան։ Հինգ տարի սովորելուց հետո Սանտուշը գերազանցությամբ ավարտեց հաստատությունը։ Միևնույն ժամանակ նա սկսեց ֆուտբոլ խաղալ, նախ Կազա Պիա թիմում, ապա «Բենֆիկա»[3] ակումբում։
1903 թվականին Ֆրանսիշկուն մեկնեց Փարիզ՝ Ֆրանսիայի գեղարվեստի և արվեստի դպրոցում սովորելու։ Այնտեղ նա ստանում էր շատ փոքր թոշակ և ապրում կիսաքաղցած։ Որպեսզի կարողանար գոյատևել, նա սկսում է աշխատել Շարլ Ռաուլ Վերլեի արվեստանոցում։ Այնտեղ էլ նա ծանոթացել և ամուսնացել է տեղացի աղջկա՝ Նադին Դյուբոզի հետ։ 1906 թվականին նա դրամաշնորհ է ստացել Վիսկոնդի դի Վալմուրից, ինչը նրան հնարավորություն տվեց ուսումը շարունակել Հռոմում։ Այնտեղ նա դարձյալ ապրում էր աղքատի կարգավիճակում, ստիպված լինելով կերակրել նաև իր երեխային։ Նա գումար էր աշխատում ֆրանսերենի դասեր տալով։ Հռոմում դոս Սանտուշը ֆուտբոլ է խաղացել «Լացիո» ակումբում։ Նա եղել է թիմի ավագը, ինչն էլ նրան թույլ տվել դուրս գալ աղքատությունից։