Ֆրանսիշկու Ֆերնանդես դա Կոնսեյսան (պորտ.՝ Francisco Fernandes da Conceição, դեկտեմբերի 14, 2002(2002-12-14), Կոիմբրիա, Պորտուգալիա), հայտնի է նաև որպես Չիկո Կոնսեյսան (պորտ.՝ Chico Conceição), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պորտո» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող։
Կոնսեյսանը Պորտուգալիայի երիտասարդների նախկին ֆուտբոլիստ է, որը ներկայացնում է իր երկիրը պատանեկան տարբեր մակարդակներում՝ լինելով մինչև 21 տարեկանների թիմի անդամ, որոնք 2021 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։ Իր առաջնելույթը միջազգային մեծահասակների կազմում կատարել է 2024 թվականին։
Ակումբային կարիերա
Կոնսեյսանը ծնունդով Կոիմբրայից է։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լիսաբոնի Սպորտինգի երիտասարդական ակուբում, ութ տարեկան հասակում։ Սպորտինգի ակադեմիայում վեց տարի անցկացնելուց հետո նա 2017 թվականին տեղափոխվել է «Պադրոենսե»։ Մեկ տարի անց նա դարձել է Պորտոյի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]։ 2020 թվականի օգոստոսին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Պորտոյի» հետ[2][3]։ 2021 թվականի փետրվարի 13-ին նա իր նորամուտը նշել է «Պորտոյի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի «Բոավիստայի» դեմ խաղում[4][5]։ Չորս օր անց՝ 2021 թվականի փետրվարի 18-ին, նա նշել է իր նորամուտը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինման դուրս գալով Յուվենտուսի դեմ 16-րդ տուրի խաղում[6] և դարձել Ռուբեն Նևիշից հետո «Պորտոյի» երկրորդ խաղացողը Չեմպիոնների լիգայում[7] ։
2022 թվականի հուլիսի 21-ին նա տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր[8]։
Կարիերան ազգային հավաքականում
Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16, 17, 18 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[9]։
2024 թվականի մարտի 26-ին նա իր նորամուտը նշել է Պորտուգալիայի հիմնական ազգային հավաքականի կազմում Սլովենիայի հավաքականի դեմ խաղում։
2024 թվականի հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում նա 92-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հաղթանակ տանելով Չեխիայի հավաքականի նկատմամբ։
Անձնական կյանք
Ֆրանսիշկուն հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ Սերժիո Կոնսեյսանի որդին է[10][11]
Կարիերայի վիճակագրություն
Ակումբ
- 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[12]
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Լիգա
|
Ազգային գավաթ[Ն 1]
|
Լիգայի գավաթ[Ն 2]
|
Մայրցամաքային
|
Ընդհանուր
|
Դիվիզիա
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
«Պորտո Բ»
|
2020–21
|
Պորտուգալիայի Լիգա 2
|
20
|
4
|
—
|
—
|
—
|
20
|
4
|
«Պորտո»
|
2020–21
|
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
|
14
|
0
|
1
|
0
|
0
|
0
|
2[Ն 3]
|
0
|
17
|
0
|
2021–22
|
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
|
25
|
2
|
4
|
1
|
1
|
0
|
3[Ն 4]
|
0
|
33
|
3
|
Ընդհանուր
|
39
|
2
|
5
|
1
|
1
|
0
|
5
|
0
|
50
|
3
|
«Յոնգ Այաքս»
|
2022–23
|
Առաջին դիվիզիա
|
7
|
5
|
—
|
—
|
—
|
7
|
5
|
«Այաքս»
|
2022–23
|
Էրեդիվիզի
|
19
|
0
|
5
|
0
|
—
|
4[Ն 5]
|
1
|
28
|
1
|
«Պորտո» (վարձակալություն)
|
2023–24
|
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
|
27
|
5
|
6
|
1
|
2
|
1
|
8[Ն 3]
|
1
|
43
|
8
|
«Պորտո»
|
2024–25
|
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
Ընդհանուր կարիերա
|
112
|
16
|
16
|
2
|
3
|
1
|
17
|
2
|
148
|
21
|
Հավաքական
- 2024 թվականի հունիսի 18-ի դրությամբ[13]
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Հավաքական
|
Տարի
|
Հանդիպումներ
|
Գոլեր
|
Պորտուգալիա
|
2024
|
3
|
1
|
Ընդհանուր
|
3
|
1
|
Ֆրանսիշկու Կոնսեյսաոյի խփած միջազգային գոլերի ցանկը
No.
|
Ամսաթիվ
|
Վայրը
|
Մրցակից
|
Հաշիվ
|
Արդյունք
|
Մրցույթ
|
1
|
18 Հունիսի 2024
|
«Ռեդ Բուլ Արենա», Լայպցիգ, Գերմանիա
|
Չեխիա
|
2–1
|
2–1
|
Եվրո 2024
|
- Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Կոնսեյսաոյի յուրաքանչյուր գոլից հետո
Ձեռքբերումներ
- Պորտուգալիայի չեմպիոն (2021/2022 թթ)
Նշումներ
- ↑ Ներառում է Պորտուգալիայի Գավաթը
- ↑ Ներառում է Լիգայի Գավաթը
- ↑ 3,0 3,1 Հանդիպումները ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում
- ↑ Երկու հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
- ↑ Երեք հանդիպում և մեկ գոլ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ