1888 թվականից արժեթղթերի թողարկման իրավունք ուներ Հնդկաչինական բանկը (անգլ.՝ en:Banque de l'Indochine): Բանկը Հնդկաչինում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ուներ մասնաճյուղերի զարգացած ցանց։ 1948 թվականիսեպտեմբերի 25-ից ընդունվեց Հնդկաչինական բանկին Ֆրանսիայի անդրծովյան տարածքների համար արժույթի թողարկման իրավունքից զրկող օրենք, բայց Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտի գործունեության մասին օրենքն ընդունվեց միայն 1966 թվականիդեկտեմբերի 22-ին, այդպիսով Հնդկաչինական բանկից թողարկման իրավունքները թողարկման ինստիտուտին պաստացիորեն անցան միայն 1967 թվականին։
Գործառույթներ
Ինստիտուտի հիմնական գործառույթներն են՝
Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի թողարկում։ Հանդիսանում է եվրոյի նկատմամբ նրա ֆիքսված փոխարժեքի պահպանման երաշխավորը։
Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի արժույթի գոտում բանկային վերահսկողությունը։
Հաշվարկների իրականացում, այդ թվում Ֆրանսիայի բանկի միջոցով կազմակերպման մասով։
Ի տարբերություն կենտրոնական բանկերի մեծ մասի, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտը չի պահպանում ոսկու արժույթով պահուստներ։