Ֆիլիպ Վորբ (ֆր.՝ Philippe Vorbe, սեպտեմբերի 14, 1947(1947-09-14)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), 1960-70-ականների հաիթցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Վորբը բնորոշվում է Պորտ-օ-Պրենսի «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» (Violette Athletic Club) ակումբին մեծ նվիրվածությամբ։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի մեծ անցկացնելով «Վիոլետում»՝ Ֆիլիպը ներկայումս զբաղեցնում է հայրենի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1967-1968 թթ. հանդես է եկել «Նյու Յորք Ջեներալս» ակումբի կազմում։
Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ Հայիթին ընդգրկված էր շատ լուրջ խմբում։ Վորբը մասնակցել է Հայիթիի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում սակայն հաիթցիները պարտվեցին՝ Արգենտինային 1:4 հաշվով, Լեհաստանին 0:7 հաշվով, Իտալիային 1:3 հաշվով։ Վերջին հանդիպման ժամանակ Վորբի կատարած փոխանցման շնորհիվ Էմանուել Սանոնը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Զոֆի պաշտպանած դարպասը։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ