Ֆիլիպ Կուտևը ծնվել է 1903 թվականի հունիսի 13-ին Այթոսում, Բուրգասի մարզ։ 1922 թվականից սովորել է ջութակ նվագել պրոֆեսոր Հանս Կոհի մոտ։ 1926 թվականին ավարտել է Երաժշտական բարձրագույն դպրոցը, իսկ 1930 թվականին՝ Ազգային երաժշտական ակադեմիայի մանկավարժական բաժինը։ Դրանից հետո ավելի քան 5 տարի Բուրգասի 24-րդ հեծելազորային գնդում, ապա նաև Սոֆիայի 6-րդ հեծելազորային գնդում աշխատել է զինվորական նվագախմբի կապելմայստեր։ Եղել է գնդապետի կոչումով զինվորական երաժիշտ։
1951 թվականին Սոֆիայում հիմնադրել է Բուլղարիայի ժողովրդական պարի և երգի առաջին պետական անսամբլը, որի ղեկավարն է եղել մինչև իր մահը։ Կոլեկտիվի հետ միասին հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այժմ անսամբլը կրում է նրա անունը։
Ֆիլիպ Կուտևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 27-ին, 79 տարեկան հասակում[7][8]։
Ստեղծագործություն
Մի շարք ստեղծագործություններ հեղինակ է, որոնք ստեղծվել են բուլղարական ժողովրդական երաժշտության հիմքի վրա, այդ թվում, երգչախմբային և նվագախմբային երաժշտության («Բուլղարական հագներգություն», 1937, «Գերման» սիմֆոնիկ պոեմ, 1940 (անձրևի հին բուլղարական ծիսակարգի հիման վրա), «Երիտասարդություն» սիմֆոնիա, 1947 և այլն), կամերային երաժշտության, կանտատների, բազմաթիվ երգերի։
Երգեր է գրել կինոյի համար (ֆիլմ «Под игото», 1952 և «Хитър Петър», 1960):
Նրա ստեղծագործության հիմնական նպատակն էր ոճավորումը, ներդաշնակացումը և իսկական ֆոլկլորի ստեղծումը, դրա պահպանումը և ներկայացումը։
Կուտևի անսամբլի օրինակով հետագայում ստեղծվել են մի քանի ֆոլկլորային կոլեկտիվներ, որոնցից են «Թրակիան» (հարավ-բուլղարական ֆոլկլոր), «Սևերնյաչկին» (հյուսիս-բուլղարական ֆոլկլոր), «Պիրինը» (Բուլղարիայի հարավ-արևմուտքի ֆոլկլոր) և այլն։