Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Նորվեգիայի Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ 1982 թվականին՝ թագավորի թագադրման 25-ամյակի կապակցությամբ։ Այդ օրվան նվիրված հաստատվեց Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ։ Այն նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար։
Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից և ունի 33 մմ տրամագիծ[1]։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում, պատկերված է Օլաֆ V թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա, ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում՝ հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1957-1982»[1]: