Տիգրան Լևոնի Սուլթանյան (փետրվարի 20, 1957(1957-02-20), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սիրտանոթային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր։ ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ։ Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն։ ԵՊԲՀ հետբուհական կրթության սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ[1][2][3]։
Տիգրան Սուլթանյանը Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրենն է։ Առաջինը հանրապետության կլինիկայում է ներդրվել երակների լազերային վիրահատությունը, առաջին անգամ Հայաստանում ներդրել է բրախիոցեֆալ և վիսցերալ զարկերակների վիրահատությունների մեծ մասը՝ բազմահարկ ռեկոնստրուկցիաներով, կավա-ֆիլտրի տեղադրմամբ և այլն։
Աշխատանքները վերաբերում են տարածուն աթերոսկլերոզի վիրաբուժության, երակային համակարգի հիվանդությունների դեպքում պլաստիկ միջամտությունների, երակային թրոմբոէմբոլիաների կանխարգելման և բուժման խնդիրներին[4]։
Գիտական գործունեություն
Մասնագիտական աշխատանքին զուգահեռ զբաղվել է գիտական գործունեությամբ։ 1987 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար` պրոֆ. Ա. Ա. Մկրտչյան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն)։
1993-1997 թվականներին գիտական գործունեությունը շարունակել է Մոսկվայի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ Ռուսաստանի սիրտ-անոթային վիրաբույժ Յու. Վ. Բելովի ղեկավարությամբ պաշտպանել ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Անդամակցություն
Հայաստանի անոթային վիրաբույժների ընկերության նախագահ
Ռուսաստանի սիրտանոթային վիրաբույժների ընկերության անդամ (1998)[4]
Եվրոպական անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ (ESVS)
Երակաբանների եվրոպական ընկերության անդամ (2004)[4]
Գրականություն
Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
↑ 4,04,14,24,3«Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 506։