- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր (Վոլոդյա) Կարապետի Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1931(1931-10-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1966)։
Գեղանկարիչ Ֆլորա Բաղդասարյանի ամուսինը։
Կենսագրություն
Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1931 թվականին Լենինականում։ 1944-1949 թվականներին սովորել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1949-1956 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1959 թվականներին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ 1961-1974 թվականներին կնոջ հետ ապրել և աշխատել է Ղազախստանում, մինչ 1972 թվականը եղել է Ղազախստանի Թեմիր-Թաու քաղաքի գլխավոր նկարիչը։ 1992-1993 թվականներին նկարիչ ամուսիններն աշխատել են Ավստրալիայում, նկարազարդել են Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները[1]։
Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում[2], Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում։
Ստեղծագործություններ
- «Ծովափին»
- «Կորալ»
- «Սպասում»
- «Գյուղում»
- «Երազանք»
- «Խնձորեսկ»
- «Ֆլորա»
- «Երկուսով»
- «Լեռնային մեղեդի»
- «Զանգեզուրի ազատագրումը»
- «Խոր Վիրապ»
- «Բակ»
- «Ձորափ գյուղում»
- «Մեկնեցին ռազմաճակատ»
- «Նատյուրմորտ»
Պարգևներ
- ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, 1993
Անհատական ցուցահանդեսներ
Ծանոթագրություններ