Վլադիմիր Աստրախանցև (ուկրաիներեն՝ Владимир Астраханцев, 1960, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ջութակահար[1]։
Կենսագրություն
Ծնվել է Խարկովում, երաժիշտների ընտանիքում։ Ավարտել է Խակովի հատուկ երաժշտական դպրոց-ինտերնատը, այնուհետև Կիևի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան (Բոգոդար Կոտորովիչի աշակերտն էր)։ Դասավանդել է Խարկովի արվեստի պետական համալսարանում։ 1984 թվականին հաղթել է Ուկրաինայի ջութակահարների հանրապետական մրցույթում։ Պ. Ի. Չայկովսկու անվան 7-րդ երաժշտական փառատոնի դափնեկիր։
Աստրախանցևի միջազգային կարիերան սկսել է Գերմանիա կատարած հյուրախաղերի ժամանակ, Բեռլինյան ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ռոբերտ Խանելիի ղեկավարությամբ։ Վլադիմիր Աստրախանցևը տարբեր նվագախմբերի հետ հյուրախաղեր է ունեցել Արևելյան և Արևմտյան Եվրոպայում, Սկանդինավիայում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և ԱՄՆ-ում։ Տարիներ շարունակ Մյունխենի կամերային նվագախմբի կոնցերտմեյստերն էր, որի հետ նվագում էր նաև որպես մենակատար։ Ներկայումս Աստրախանցևը Ցյուրիխի սիմֆոնիկ նվակախմբի կոնցերտմեյստերն է, աշխատում է նաև Հարավ-արևմտլյան Գերմանիայի ֆիլարմոնիկ նվագախմբում։
Աստրախանցևի ձայնագրութոյւններում Վիվալդիի, Բախի, Պագանինիի, Փ. Վակսմանի, Ալֆրեդ Շնիտկեի, Առնո Բաբաջանյանի, Միրոսլավ Սկորիկի և 20-րդ դարի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ