Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա (ուկրաիներեն՝ Національна музична академія України імені Петра Чайковського) կամ Կիևի կոնսերվատորիա[1], բարձրագույն երաժշտական կրթական հաստատություն Ուկրաինայում։
Պատմություն
Կիևի կոնսերվատորիան հիմնադրվել է 1913 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսական երաժշտական ընկերության երաժշտական քոլեջի Կիևի լսարանում։ Այն ղեկավարել են Սերգեյ Ռախմանինովը և Ալեքսանդր Գլազունովը։ Առաջին տնօրեններն են եղել Վ. Պուխալսկին (1913) և Ռեյնգոլդ Գլիերը (1914-1920)։ 1925 թվականին ցածր դասարաններն անջատվել են կոնսերվատորիայից՝ երաժշտական քոլեջի ձևավորման նպատակով, իսկ բարձր դասարանները միացվել են նախկին մասնավոր Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտության և դրամայի ինստիտուտին (այժմ՝ Կարպենկո-Կարիի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության Կիևի ազգային համալսարան)։ Վիկտոր Կոսենկոն դասավանդել է երկու հաստատություններում։
Երբ 1934 թվականին Կիևը կրկին դարձավ Ուկրաինայի մայրաքաղաք, կոնսերվատորիան զարթոնք ապրեց։ Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտության և դրամայի ինստիտուտը լուծարվեց, իսկ նրա երաժշտության բաժինը ետ միաձուլվեցին երաժշտական քոլեջին, միաժամանակ դերասանական բաժինը հիմք ծառայեց Լես Կուրբասի անվան Կիևի պետական թատերական ինստիտուտի ստեղծման համար։ 1938 թվականին կոնսերվատորիան արժանացել է Լենինի շքանշան մրցանակի։ 1940 թվականին կոնսերվատորիան կոչվել է Պյոտր Չայկովսկու անունով։ 1995 թվականին Ուկրաինայի նախագահը բարձրացրեց կոնսերվատորիայի կարգավիճակը. այն վերանվանվեց Պյոտր Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա։
Կոնսերվատորիան զբաղեցնում է 1890-ական թվականներին կառուցված «Կոնտինենտալ հյուրանոցի» շենը։ Շենքն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերակառուցվել է 1955 թվականին և շենքին ավելացվել է համերգասրահ (ճարտարապետներ՝ Լ. Կատոկ, Յա. Կրասնի)։
Կոնսերվատորիայի ղեկավարներ
- Վլադիմիր Պուխալսկի (1913-1914)
- Ռեյնգոլդ Գլիեր (1914-1920)
- Ֆելիքս Բլումենֆելդ (1920-1922)
- Կոնստանտին Միխայլով (1922-1926)
- Աբրամ Լուֆեր (1934-1948)
- Ալեքսանդր Կլիմով (1948-1954)
- Անդրեյ Շտոգարենկո (1954-1968)
- Իվան Լյաշենկո (1968-1974)
- Նիկոլայ Կոնդրատյուկ (1974-1983)
- Օլեգ Տիմոշենկո (1983-2004)
- Վլադիմիր Ռոժոկ (2004)
Ծանոթագրություններ
- ↑ Kyiv Conservatory - Internet Encyclopedia of Ukraine, Canadian Institute of Ukrainian Studies
Արտաքին հղումներ