Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Վեցերորդ գլուխ (Ամերիկյան սարսափ պատմություն)

Վեցերորդ գլուխ
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
ՌեժիսորԱնջելա Բասեթ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍցենարիստNed Martel?
Էպիզոդների հաջորդականություն
← Նախորդ
Հինգերորդ գլուխ
Հաջորդ →
Յոթերորդ գլուխ

«Վեցերորդ գլուխը» (անգլ.՝ Chapter 6 ), «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիա հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի (Ռոանոկ) չորրոդ սերիան է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին FX հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակն է Նեդ Մարթելը, իսկ ռեժիսորը Անջելա Բասեթն է։

Սյուժե

Շելբիի և Մեթի կյանքի պատմությունը վերածվում է «Իմ սարսափը Ռոանոկում» բարձր ռեյտինգային հաղորդման, որը իր ավարտին հավաքել էր ավելի քան 23 միլիոն դիտում։ Հաղորդման գործադիր պրոդյուսեր Սիդնի Ահարոն Ջեյմսը, ցանկանալով օգտվել նախագծի հաջողությունից, մշակում է երկրորդ եթերաշրջանը, որը կոչվում է «Վերադարձ դեպի Ռոանոկ. Երեք օր դժոխքում»։ Սիդնին պլանավորում է իրական հերոսներին և նրանց մարմնավորած դերասաններին բերել Ռոանոկի տուն, որտեղ նրանք կապրեն երեք օր՝ Արյունոտ լուսնի ժամանակ։ Ավելի ուշ պարզվում է, որ Սիդնին իրականում ցանկանում է ապացուցել, որ Մեթյուի իրական սպանողը Լինն է։

«Վերադարձ դեպի Ռոանոկ»-ի նկարահանումներին պատրաստվելու ժամանակ բազմաթիվ դժբախտ դեպքեր են տեղի ունենում նկարահանող անձնակազմի հետ, որոնք իրենց բնույթով շատ նման էին Միլերների պատմություններին։ Սիդնին ստիպված է դատական որոշում ստանալ, ըստ որի Ագնես Ուինստեդին արգելվում է մոտենալ նկարահանման տարածքին՝ կատարված դեպքերը կապելով Թոմասինին մարմնավորած դերասանուհու հետ։ Ագնեսը նկարահանումներից հետո խելագարվել էր և այլևս դուրս չէր եկել Թոմասինի դերից. նրա կերպարանքով հարձակվել էր զբոսաշրջիկների վրա։ Ագնեսը հեռացել էր Լոս Անջելեսից և բնակություն հաստատել Ռոանոկում։ Դատարանի որոշման մասին իմանալուց հետո նա հարձակվում է Սիդնիի վրա՝ խոստանալով վրեժ լուծել։

Երբ հաղորդման մասնակիցները գալիս են, Սիդնին նրանց անընդհատ տեսաձայնագրող հեռախոսներ է բաժանում, որոնց միջոցով նրանք պետք է նկարեն իրենց առօրյան։ Սիդնիի հեռանալուց հետո մասնակիցների մեջ լարվածությունը սրվում է, քանի որ հերոսներին մարմնավորող դերասանները չեն հավատում պատմության իրականությանը։ Բրիտանացի դերասանուհի Օդրի Թինդալը, ով ի սկզբանե մարմնավորել է Շելբիին, ենթարկվում է Խոզագլուխ մարդու հարձակմանը։ Նրա ամուսինը՝ Ռորի Մոնահանը, ով մարմնավորել էր Էդվարդ Ֆիլիպ Մոտին, սպանվում է երկու բուժքույրերի ուրվականների կողմից։

Ռորիին փնտրելու ընթացքում Մեթը հայտնաբերում է, որ պատի վրա գրված «Սպանություն» բառը թարմացել է՝ եզրահանգելով, որ Ռորին արդեն մահացած է։

Հաղորդման ավարտին նշվում է, որ նկարահանման երեք օրերի ընթացքում բոլորը սպանվել են, բացի մեկից։ Հաղորդումը երբեք եթեր չի հեռարձակվել, իսկ հեռարձակվող նյութերը հավաքվել են գտնված տեսախցիկներից։

Արձագանք

«Վեցերորդ գլուխը» հերառձակման առաջին օրը դիտել են շուրջ 2,48 միլիոն մարդ, այն ստացել է 1,6 վարկանիշ 18-49 տարեկանների շրջանակում[1]։

Էպիզոդը դրական արձագանք է ստացել Rotten Tomatoes-ում ստանալով 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 15 կարծիքների վրա՝ հավաքելով 8,7/10 միջին գնահատական[2]:

Ծանոթագրություններ

  1. Welch, Alex (October 20, 2016). «Wednesday cable ratings: Third Presidential Debate wins the night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից October 21, 2016-ին. Վերցված է October 21, 2016-ին.
  2. «Chapter 6 – American Horror Story: Roanoke, Episode 6». Rotten Tomatoes. Վերցված է October 21, 2016-ին.
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya