Վասիլի Ալեքսեևի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Алексееву), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է Պուտիլովյան գործարանի բանվոր, ՌՍԴԲԿ Նարվայի շրջկոմի անդամ, Պետրոգրադի բանվորական երիտասարդության սոցիալիստական միության կազմակերպիչներից մեկին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, 1919 թվականին Գատչինայի հեղափոխական կոմիտեի նախագահ Վասիլի Պետրովիչ Ալեքսեևին։
Տեղադրվել է Լենինգրադում, 1928 թվականին, Նարվսկի շրջանի (այժմ՝ Կիրովի շրջան) Ստաչկաների պողոտայում։ Վասիլի Ալեքսեևի հուշարձանը տեղադրվել է այն շենքի առջև, որտեղ 1917 թվականի օգոստոսին տեղի է ունեցել ՌՍԴԲԿ(բ) VI համագումարը, որի մասնակիցն է եղել Ալեքսեևը։
Քանդակագործն է Մատվեյ Խառլամովը (1870-1930)։
Հուշարձանը բրոնզե ձուլածո կիսանդրի էր՝ մոխրագույն ողորկված գրանիտից պատրաստված երկումետրանոց պատվանդանի վրա։ Կիսանդրու բարձրությունը 0,8 մետր էր։
Հուշարձանին արված մակագրությունը.
«Վասյա ԱլեքսեևԿոմերիտմիության հիմնադիրներից մեկը ծնվ.՝ 1897 թ.մահ.՝ 1919 թ.»:
Ստաչկաների հրապարակի վերակառուցման և Ա. Մ. Գորկու անվան մշակույթի պալատի կառուցման ընթացքում 1930-ական թվականներին հուշարձանը տեղափոխվել է Հունվարի 9-ի զբոսայգի։
Վանդալության ակտերի պատճառով կիսանդրին տեղափոխվել է Քաղաքային քանդակի պետական թանգարան, իսկ Հունվարի 9-ի զբոսայգում տեղադրվել է կիսանդրու գիպսե պատճենը։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի 2000 թվականի մարտի 6-ի թիվ 227-р հրամանով հուշարձանը զրկվել է մոնումենտալ արվեստի պահպանվոող հուշարձանի կարգավիճակից[1]։