Վասիլ Բժիշկ (հայերեն՝ նաև Բարսեղ կամ Բարսիլ), հայ քահանա և բանաստեղծ, որն եղել է Մարաշի ֆրանկ տիրակալ Բալդուինի խոստովանահայրը։
Կյանք և գործունեություն
Վասիլ Բժիշկը, որպես քահանան և խոստովանահայր Բոլդուինի՝ Մարաշի ֆրանկ տիրոջ, գրել է նրա մահախոսականը՝ վերջինիս զոհվելու կապակցությամբ Եդեսիայի ճակատամարտում 1146 թվականին[1][2][3]։
Վասիլի եկարատև ճառը կամ փառաբանությունը ապահովել է մեզ ավելի շատ տեղեկություններով Բալդուինի մասին, քան Մարաշի որևէ այլ տիրակալի։
Բալդուինի մահախոսականը
Վասիլը Բալդուինին նկարագրել է որպես հայերեն վարժ տիրապետողի[2]։ Նա խոսել է իր արժանիքների մասին հիպերբոլիկ բառերով.
|
Գեղեցիկ երիտասարդ, խիզախ և հզոր մարտիկ, հնարամիտ, իմաստուն և խելամիտ իշխան, որի կյանքն այնքան կարճ էր, այս քաջ և հմայիչ մարդ»։ Նրան անվանել է գերի, որը չի կարող փրկվել։ Նա նաև ներկայացրել է իր կյանքը որպես նախազգուշացում ֆրանկների մյուս առաջնորդներին, քանի որ Բալդուինը «չզղջացող, ամբարտավան և չար էր։ - Վասիլ Բժիշկ
|
|
Ճառի այս հատվածը գրվել է առաջին դեմքով, այսինքն՝ Բալդուինի անունից[3]։
Նրան կշտամբել են (ավելի ճիշտ՝ ինքն իրեն է կշտամբել) անարդարության, շքեղության, իշխանության ցանկության, ագահության և բռնության համար[4]։ Չնայած Վասիլի թվարկած բոլոր թերություններին՝ նա ձեռնպահ է մնացել հատուկ արարքներ թվարկելուց, հայտարարել է, որ «իր բոլոր մեղքերը ներվել են, և նա բուժվել է իր անդադար խոստովանությամբ և այնուհետև՝ իր արյան հեղմամբ մեծ աշխարհում»։
Վասիլի խոսքերով՝ Բալդուինը իր մահից առաջ վերջին խոստովանություն է արել՝ ողբալով ծնողների մահվան և եղբոր հետ վատ հարաբերությունների համար՝ որպես պատիժ իր մեղքերի համար[2]։
Վասիլի ճառը ներառվել է Գրիգոր քահանայի տարեգրության մեջ։ Ըստ 13-րդ դարի հայ պատմիչ Սմբատ Գունդստաբլի՝ Վասիլն ինքն է իր պոեմի պատճենները բաժանել հյուսիսային Սիրիայի, հատկապես Անտիոքի ֆրանկներին։ Սա, հավանաբար, նպաստել է Բալդուինի հետագա համբավին[5] :
Գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Վասիլի ճառը պետք է դիտարկել նաև որպես ֆրանկների տիրապետության նկատմամբ հայերի խիստ մերձեցումն արտահայտող, թե՞ որպես ֆրանկների հանդիմանություն՝ հայերին ճնշելու համար[6]։
Վասիլի կողմից ճակատամարտում Բալդուինի մահը որպես մեղքից մաքրող ճանապարհ պատկերելը համահունչ է խաչակրաց արշավանքների աստվածաբանությանը և ներկայացրել է արևմտյան ազդեցությունը։ Աստվածաբանության մյուս ոլորտներում, ըստ երևույթին,նկատելի է նաև, որ Վասիլը ուժեղ արևելյան ազդեցություն է ունեցել Բալդուինի վրա։
Գրականություն
Հրատարակություններ
Ծանոթագրություններ
- ↑ Runciman, 1952, էջ 483
- ↑ 2,0 2,1 2,2 Beech, 1996, էջ 45
- ↑ 3,0 3,1 MacEvitt, 2007, էջեր 94–96
- ↑ Beech, 1996, էջ 49
- ↑ Beech, 1996, էջ 49 n77
- ↑ Beech, 1996, էջեր 49–50