Վահե Միշայի Հովհաննիսյան (մարտի 19, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարար։
2000 թվականի ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության ծրագիրը, և ստացել` տնտեսագետի որակավորում։
1999-2000 և 2002-2003 թվականներին աշխատել է որպես կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ ` «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում։
2003-2004 թվականներին Հովհաննիսյանը աշխատել է «Լուսակաթ ԹՖ» ՓԲԸ-ում որպես Ֆինանսական բաժնի ղեկավար։
2004-2007 թվականներին աշխատել է որպես ծրագրի ղեկավար` «Ալֆա Փլաս» խորհրդատվական ընկերությունում։
2008 թվականին աշխատել է Աջակցություն Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման ծրագրում ՄԶՄԿ փորձագետ։
2009-2015 թվականներին աշխատել է որպես մեծածախ վաճառքների գծով ղեկավար և բիզնես համայնքի հետ կապերի պատասխանատու` «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում։
2015-2020 թվականներին աշխատել է Ասիական զարգացման բանկում, որպես հանրային ֆինանսների և ծրագրերի համակարգման անկախ փորձագետ։
2018-2019 թվականներին եղել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
2020-2021 թվականներ` Ասիական զարգացման բանկ, Ֆիլիպիններ, տնօրենների խորհուրդ, տնօրենի խորհրդական։
2021-2022 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը[1]։
2022 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[2][3]։
2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականից` կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։
2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի հինգ երեխա։