Ստեփան Ստեփանյան (քաղաքական մեկնաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Սմբատի Ստեփանյան (նոյեմբերի 20, 1927(1927-11-20), Արթիկ - հունիսի 27, 2019(2019-06-27), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980): Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1998):
Կենսագրություն
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Արթիկ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1950-1976 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ 1965 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը։ 1965-1973 թվականներին աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության (1915) հակամարդկային էությունը։ 1975 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով (1980 թվականից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է շուրջ 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով[1]։ Հայերի ցեղասպանության ճանաչման գործում Ստեփանյանի կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995 թվականին ընդունել է «Հայտարարություն 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»։ Երկար տարիներ Երևանի պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտներում աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1994 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ առաջատար գիտական աշխատող, այնուհետև՝ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ։ Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1995 թվականից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ ելույթներ է ունեցել[2][3]։
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան (1967, 1986)
- Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալ (1985)
- Ս. Վավիլովի անվան մեդալ (1987)
- ՀՀ նախագահի պատվոգիր (1995)
- Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1998)
- Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալի (2005)
Երկեր
- «Հայաստանը իմպերիալիստական Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ», Երևան, «Հայաստան», 1975 թ. 13 մամուլ, ռուսերեն։
- «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», Երևան, «Հայաստան», 1991 թվական, հատոր առաջին, 25 մամուլ, ռուսերեն։
- «Թալեաթ փաշայի դատավարությունը», Մոսկվա, «Ֆենիքս», 1992 թ., 15 մամուլ, ռուսերեն։
- «Հայոց ցեղասպանությունը», համահեղինակ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ազատ Համբարյանի հետ, Երևան, «Գիտություն», 1995 թ., 4.5 մամուլ։
- «Արմին Վեգները և Էրնստ Վերները Հայոց ցեղասպանության մասին», Երևան, Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն, 1996 թ., 3 մամուլ։
- «Յոհաննես Լեփսիուսը և Հայաստանը», Երևան, 1998 թ., 3.5 մամուլ։
- «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. միջազգային ճանաչման, հայերի ցեղասպանության հետևանքների վերացման, արդարացի պահանջատիրության հիմնահարցերը և պատմական դասերը», Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի հրատարակչություն, Երևան, 2005 թ., ռուսերեն, 3.25 մամուլ։
- «Թալեաթ փաշայի դատավարությունը, Երևան, 2007 թ. ռուսերեն, 18 մամուլ, Ստ. Ստեփանյանի առաջաբանով, ծանոթագրություններով և խմբագրությամբ։
Հոդվածներ
- Կայզերական Գերմանիայի իմպերիալիստական ձգտումները Արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, Լրաբեր հասարակական գիտությունների, N 7, Երևան, 1972 թ., ռուսերեն, էջ 48-57։
- Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում և Կայզերական Գերմանիայի հանցավոր մեղսակցությունը, Բանբեր Հայաստանի արխիվների, N 1, Երևան, 1973 թ., ռուսերեն, էջ 197-208։
- Գերմանիայի դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի ռեֆորմների հարցում, Լրաբեր հասարակական գիտությունների, N 7, Երևան, 1973 թ., ռուսերեն։
- Էրնստ Վերներ նոր աշխատությունը1915-1916 թվականների հայկական սարսափների մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, N 1, Երևան, 1974 թ., ռուսերեն, էջ 43-54։
- Կայզերական Գերմանիայի իմպերիալիստական քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Պոգրոմ,
- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, 1979, գերմաներեն, էջ 22-28։
- Բաց նամակ ԽՍՀՄ պրեզիդենտ Միխայիլ Սերգեեվիչ Գորբաչովին «Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին», Խորհրդային Հայաստան, 21 մարտի 1990 թ.:
- Բաց նամակ ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Քարտերին «Հայերի ցեղասպանության ճանաչման և հայոց արդարացի պահանջատիրության մասին», 9 նոյեմբերի1977թ., Հնչակ Հայաստանի, 29 դեկտեմբերի 1991։
- 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Հրաչյա Աճառյան համալսարանի գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 1994 թ., էջ27-35։
- Գիրք, որը պատմական դաս է համայն մարդկության համար «Թալեաթ փաշայի դատավարության ռուսերեն հրատարակության առթիվ» Արարատ, բացառիկ «տարեգիրք», Բեյրութ, 1994 թ., էջ 22-27։
- Հայերի ցեղասպանությունը և Կայզերական Գերմանիայի մեղսակցությունը, 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. պատմագրությանհարցեր, Երևան, 1995 թ., էջ 49-60։
- Հայոց ցեղասպանությունը և Բեռլինյան դատավարությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, 1995 թ., Երևան, էջ 57-69։
- Արմին Վեգները հայերի ցեղասպանության մասին, Պատմա-բանասիրական հանդես, N 2, Երևան, 1995 թ., էջ 33-40։
- Գերմանական պաշտոնական փաստաթղթերը հայերի ցեղասպանության մասին, Բնօրրան, N 1, Երևան, 1995 թ., էջ 21-24։
- Ինչպես ծնվեց Ռուսաստանի պետական Դումայի հայտարարությունը հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, Նայիրի, բացառիկ «տարեգիրք», Բեյրութ, 1996 թ., էջ 12-14։
- Ուրֆայի հերոսական պայքարը «նոր փաստաթղթեր գերմանական արխիվներից», Բնօրրան, N 1-2, Երևան, 1996 թ., էջ 13-14։
- Հայերի ցեղասպանությունը և Հայոց արդարացի պահանջատիրությունը, Ցեղասպանության պրոբլեմները «1995 թ. ապրիլի 1-23-ը Երևանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի զեկուցումների ու ելույթների ժողովածու», Տորոնտո, 1997 թ., էջ 25-29։
- Անտոնի Կրաֆտ-Բոնարը Հայկական Հարցի և Հայոց ցեղասպանության մասին, Բնօրրան, N 2, Երևան, 1997 թ., էջ 8-17։
- Թալեաթ փաշան որպես հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպիչ, Երիտասարդ Հայաստան, N 1,2,3,4, Նյու Ջերսի, 1997 թ.:
- Հայ ժողովրդի մեծ բարեկամը «Յո. Լեփսիուսի ծննդյան140-ամյակին նվիրված ժողովածու», Երևան, 1998 թ., էջ 31-38։
- Յո. Լեփսիուսի հայանպաստգործունեությունը Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում, Էջմիածին, ապրիլ, 1999 թ., էջ 21-39։
- Հայկական Հարցը և Գերմանիան «1890-ական թվականներ», Երևանի Էկոլոգիայի և իրավունքի համալսարանի գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 2000 թ., էջ 55-63։
- Հայկական Հարցը ինչպես որ կա, Նայիրի, բացառիկ «տարեգիրք», Բեյրութ, 2001 թ., էջ 24-27։
- Հայկական Հարցի և հայերի ցեղասպանության լուսաբանումը Մ. Գ. Ներսիսյանի աշխատություններում, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, 2001 թ., էջ 43-56։
- 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և պատմության դասերը, Նայիրի, բացառիկ «տարեգիրք», Բեյրութ, 2002 թ., էջ 26-29։
- Յո. Լեփսիուսի Գերմանիան և Հայաստանը աշխաաաատությունը, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, N 5, Երևան, 2002 թ., ռուսերեն, էջ 57-70։
- Թալեաթ փաշայի հրամանագրերը հայերի տեղահանության և ցեղասպանության մասին, Ազդակ, տարեգիրք, Բեյրութ, 2003 թ., էջ 3-16։
- Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայկական Հարցի և հայերի ցեղասպանության մասին, Մխիթար Գոշ գիտ մեթոդական հանդես, N 2, 2003թ ., էջ 25-37։
- Հայերի ցեղասպանությունը. պատճառները, հետևանքները և դասերը, Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, N 7-8, Երևան, 2004 թ., էջ 19-24։
- Հայոց ցեղասպանությունը Արմին Վեգների վկայություններում, Երևանի պետական համալսարանի Հայոց Մեծ Եղեռն-90 Գիտական հոդվածների ժողովածու, 2005 թ., Երևան, էջ 215-229։
- Հայոց Մեծ Եղեռնը և Յոհաննես Լեփսիուսը, Ալիք, Թեհրան, 2005 թ.:
- Արմին Վեգների բաց նամակը ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին` հայ ժողովրդին անապատ տեղահանելու մասին, Մաշտոց, հասարակական, կրթամշակութային, գիտական, բնապահպանական հանդես, Է համար, Երևան, 2005 թ., էջ14-23։
- Հայոց ցեղասպանությունը և Բեռլինյան դատավարությունը, Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, N 4, Երևան, 2005 թ., էջ19-26։
- Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության ամոթն է. ինչ են վկայում նորահայտ փաստաթղթերը, Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, N 4, Երևան, 2006 թ., էջ 30-32։
- Հայերի ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկության հանդեպ, ռուսերեն, հոկտեմբեր 2007 թ., էջ 10-11։
- Արման Կիրակոսյանի գրքերը. Ակնարկներ Հայկական հարցի և Եղեռնի միջազգային անաչման, Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը։ Լրաբեր հասարակական գիտությունների, 2007, N 1, էջ 259-263։
- Հայոց ցեղասպանություն-92. դատապարտող վկայություններ, Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, N 4, Երևան, 2007 թ., էջ 27-31։
- Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման խնդիրները անցյալում և ներկայում, Գիտա-հետազոտական աշխատանքի ուղեծրում, գիտական զեկուցումների ժողովածու Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի, 2007 թ., էջ 145-154։
- Ցեղասպանության ժամանակահատվածում տեղահանված ու նահատակված հայերի, նրանց նյութական ու հոգևոր կորուստների տվյալները, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 2007 թ., էջ 204-210։
Ծանոթագրություններ
|
|