Սպարտա[3][4] (հուն․՝ Σπάρτη[2]), քաղաք Հունաստանում։ Տեղակայված է ծովի մակարդակից 210 մետր բարձրության վրա[1] Էվրոտաս գետի աջ ափին՝ Ինուս գետաբերանից ներքև Գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում՝ Աթենքից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 28 կիլոմետր դեպի արևելք և Տրիպոլիսից 49 կլոմետր դեպի հարավ։ Համանուն համայնքի և Լակոնիա ծայրամասային միավորման վարչական կենտրոնը Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 16239 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։
Համարվում է Էվրոտաս լեռնահովիտային շրջանի գյուղատնտեսային առևտրական կենտրոնը։ Սպարտայում են գտնվում սննդի, տեքստիլի, ծխախոտի և քիմիական մանր արդյունաբերությունները[5]։ Քաղաքում գործում է հնագիտական թանգարանը[6]։ Քաղաքը համարվում է Մոնեմվասիայի և Սպարտայի մետրոպոլիտության կենտրոնը, Էլլադական ուղղափառ եկեղեցիների կենտրոնը, որի մետրոպոլիտն է համարվում Եվստաֆիյը։
Ի պատիվ Սպարտայի Յուպիտերի արբանյակի վրայի գիծը կոչվում է Եվրոպա։
Հիմնական տեսարժան վայրերը ժամանակակից Սպարտայում համարվում են նրա հարևանությամբ տեղակայված Հին Սպարտայի ավերակները։ Պահպանվել են մ․ թ․ ա․ VII-II դարերի անտիկ շինությունների պատառիկներ․ Ակրոպոլը Աթենքի տաճաչով (մ․ թ․ ա․ VI դ․), տաճարներ (մ․ թ․ ա․ VII—V դդ․), թատրոն (մ․ թ․I—IIդդ․)։ Հին ժամանակներում Սպարտան եղել է ամենակարևոր քաղաքներից մեկը ոչ միայն Հունաստանում, այլ ամբողջ Եվրոպայում։
Ժամանակակից Սպարտա քաղաքը հիմնադրվել է 1834 թվականին։
Տրանսպորտ
Քաղաքով անցնում է 39 ազգային ճանապարհը, Յիտիոն-Տրիպոլիս, եվրոպական E961 երթուղու մասը։ 71 ավտոմայրուղին կապում է Սպարտան և Մեգալոպոլիսը։ 82 ազգային ճանապարհը կապում է Սպարտան և Պիլոսը։
Սպարտա միություն
Սպարտա համայնքային միությունը կազմված է վեց բնակավայրերից։ Բնակչությունը 17 408 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը 21,641 քառակուսի կլոմետր[1]։
↑Спа́рта // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 344.
↑Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
↑Спарта // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
↑Aθανάσιος Θέμος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Σπάρτης. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.