Սպարտա

Սպարտայի հին թատրոն

Սպարտա (հին հունարեն՝ Σπάρτη, լատին․՝ Sparta) կամ Լակեդեմոն (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատին․՝ Lacedaemon), սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։

Անվան ստուգաբանություն

Սպարտա անվան ստուգաբանության մասին կան տարբեր վարկածներ։ Ըստ հին հունական ավանդության՝ առասպելական թագավոր Լակեդեմոնը քաղաքն անվանել է իր կնոջ՝ Սպարտայի պատվին։ Անունը երբեմն կապվում է հունարեն σπάρτον («պարան, ճոպան») բառի հետ[1]։

Պելոպոնեսյան միություն

Մ. թ. ա. 6-րդ դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը։

Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թվականին կնքված 30-ամյա հաշտությամբ։ Մ. թ. ա. 444–429 թվականներին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է։ Մ. թ. ա. 431 թվականին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թվականին՝ Աթենքի պարտությամբ։

Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387)։ Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թվականից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը։ Պելոպոնեսյան միությունը քայքայվել է։

Սպարտան արվեստում

Գրականություն

Վեպեր

  • Ասիմակոպուլոս, Կոստաս. «Սպանություն Սպարտայում», «Արքան և Արձանը», «Ալթանան Պարգիից»; Վեպեր
  • Յերբի, Ֆրենկ. «Հեռացում Սպարտայից»

Քնարերգություն

  • Կավաֆիս, Կոնստանոս. Լիրիկա

Կինեմատոգրաֆ

Համակարգչային խաղեր

  • «God of War» - խաղի գլխավոր հերոսը սպարտացի հրամանատար է
  • «Rome: Total War» - Սպարտան հանդես է գալիս որպես հունական պետության մայրաքաղաք
  • «300: March to Glory»
  • «Ատլանտիկա օնլայն» - վարձկաններից մեկը սպարտացի է
  • «Ancient wars - Sparta» - սպարտացիների համար առանձին գործողություն
  • «Halo» սերիայի խաղերում - սպարտացիները էլիտային զինվորներ են, ովքեր պաշտպանում են մարդկությանը այլմոլորակայիններից
  • «Լեգեոն 3. Սպարտացիներ»

Ծանոթագրություններ

  1. Everett-Heath, J. (2020). «Spárti». Concise Oxford Dictionary of World Place Names. Վերցված է 2024-10-15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!