Սոն է Լուար (ֆրանսերեն՝ Saône-et-Loire), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելյան մասում, Բուրգունդիայի դեպարտամենտներից մեկը։
Վարչական կենտրոնը Մակոն քաղաքն է։ Բնակչությունը՝ 574 874 մարդ (2010 թվականի տվյալներով՝ 47-րդ տեղը դեպարտամենտների շարքում)։
- Սոն է Լուար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 71։
Աշխարհագրական տվյալներ
Տարածքը 8575 կմ² է։ Իր մեծությամբ Ֆրանսիայի դեպարտամենտներից յոթերորդն է և Բուրգունդիայի ամենախիտ բնակեցվածը։ Այստեղով են հոսում Սոն և Լուար գետերը, որոնցից էլ առաջացել է դեպարտամենտի անվանումը։ Այստեղ է գտնվում նաև Կենտրոնական ջրանցքը, որը միացնում է այս գետերը։
Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 4 շրջան, 57 կանտոն և 573 կոմունա։
Պատմական տեղեկություններ
Սոն է Լուարը 1790 թվականի մարտի 4-ին ֆրանսիական հեղափոխության ժամանակ ստեղծված 83 դեպարտամենտներից մեկն է։
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|