Նախագահական ընտրությունները Սիրիայում անցկացվելու են 2021 թվականին։ Ընտրությունների մասին օրենքի համաձայն՝ դրանք պետք է կայանան ապրիլի 16-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում[2]։
Այս ընտրությունների լեգիտիմության մասին ենթադրություններ և կասկածներ են առաջ բերում այնպիսի լրատվական կազմակերպություններ, ինչպիսիք են Middle East Monitor-ը և Enab Baladi-ն[3][4]։ ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը միայն այն դեպքում, եթե երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացվեն[5]։