Սերժի (ֆր.՝ Cergy), քաղաք և համայնք ՖրանսիայիԻլ դը Ֆրանս երկրամասում. Վալ դ՛Ուազ դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնը (թեև պաշտոնապես հարևան Պոնտուազ քաղաքն է համարվում դեպարտամենտի վարչական կենտրոնը, սակայն Սերժիում են գտնվում դեպարտամենտի վարչական կառույցներն ու խորհրդարանը՝ conseil général-ը)։ Սերժին համարվում է նաև երկու կանտոնների՝ Սերժի 1-ի և Սերժի 2-ի գլխավոր քաղաքը։ Ընկած է Փարիզի կենտրոնից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[4]։ 2011 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 58.341[5]:
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[6](Cassini[7] и INSEE[8]).
Տնտեսություն
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 41.654 մարդկանցից (15-64 տարեկան) 30.149-ը տնտեսապես ակտիվ էին (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,4 տոկոս՝ 1999 թվականի 68,1%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 11.505 անձանցից 6.735-ը սովորողներ էին, 1.766-ը՝ թոշակառուներ, 3.004-ը չէին աշխատում այլ պատճառներով[9]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 20.857 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 17.336 եվրո[10]։
Սերժին ոչ պաշտոնապես բարեկամական կապեր է հաստատել նաև Պաղեստինի և Սենեգալի մեկական բնակավայրի հետ[11]։
Զանգվածային մշակույթում
Ամբողջությամբ կամ մասնակիորեն Սերժիում են նկարահանվել գեղարվեստական և փաստավավերագրական մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Անրի Վեռնոյի «Ես կգամ, Իկար»-ը (1979 թ., գլխավոր դերում՝ Իվ Մոնտան)[12][13], Էրիկ Ռոմերի «My Girlfriend's Boyfriend»-ը (1987 թ.):
Հանցավորության մակարդակը
20-րդ դարի վերջերին և 21-րդի առաջին տասնամյակում Սերժի-Պոնտուազը հայտնի էր նաև որպես հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայր (հազար բնակչի հաշվով գրանցվել է 137,62 հանցանք)։ 2008 թվականի տվյալներով հանցագործությունների թիվը նկատելիորեն նվազել է, հասել 99,87-ի, բայց դա նույնպես բարձր ցուցանիշ է համարվում[14][15]։
Գրականություն
Le Patrimoine des Communes du Val-d'Oise. Flohic Éditions, Band 1, Paris 1999, ISBN 2-84234-056-6, S. 126–134.
Annie Ernaux: Les années. 2008; Übers. Sonja Finck: Die Jahre. Suhrkamp, Berlin 2017, S. 132ff. Umzug der Autorin nach Cergy, Charakteristik des Ortes
↑«Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.