- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Համբարձումի Սաֆարյան (փետրվարի 12 (24), 1898[1], Գյոկչայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հունիսի 5, 1975(1975-06-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի հայրը։
Կենսագրություն
Հայ կինոնկարչության հիմնադիրներից։
1926 թվականին ավարտել է Բաքվի նկարչական ստուդիան։
1928 թվականին Սաֆարյանը հրավիրվել է Երևան, եղել Հայկինոյի նկարիչ, ապա՝ տնօրեն, նպաստել ստուդիայի նկարիչ բեմադրական բաժնի ստեղծմանը։ Ձևավորել է շուրջ 20 ֆիլմ՝ «Պեպո» (1935, Միքայել Արուտչյանի, Վ. Սիդոմոն-էրիստովի հետ), «Լեռնային հեղեղ» (1939), «Անահիտ» (1947, Ալեքսեյ Դանդուրյանի, Յու. Շվեցի հետ), «Պատվի համար» (1956, Ա. Ա. Արուտչյանի հետ),« Մոր սիրտը» (1957, Հ. Մեքինյանի հետ), «Նվագախմբի տղաները» (1961, Ա. Ա. Արուտչյանի հետ) և այլն[2]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 255.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 255)։
|