Սարգիս Դ Վրաստանցի (ծ. թ. անհայտ – 1536), Ամենայն հայոց կաթողիկոս 1520 թվականից։ Հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցուն։
Աթոռակից էր Զաքարիա Բ-ին, սակայն մինչև նրա մահը նստել է Վրաստանում՝ լինելով Վիրահայոց թեմի առաջնորդ։ Սարգիս Դ Վրաստանցու գահակալության տարիները համընկել են թուրք-պարսկական պատերազմների վերսկսմանը, և Հայոց եկեղեցին, շրջապատված արտաքին թշնամիներով, խառնաշփոթ և տկար վիճակում էր, ինչը խոչընդոտում էր Էջմիածնի գահակալներին, այդ թվում և Սարգիս Դ Վրաստանցուն, արդյունավետ գործունեություն ծավալել։ Հոգևոր-մշակութային ու շինարարական ձեռնարկումներից առավել հայրապետի խնդիրն է եղել Մայր աթոռը պահպանել ավերածության վտանգներից։ Սարգիս Դ Վրաստանցուն հաջողվել է ապահովել Մայր Աթոռի անվտանգությունն ու եկեղեցու շուրջը համախմբել ցրված միաբանությանը։
Կաթողիկոսական գահին Սարգիս Դ Վրաստանցուն հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացին։
Գրականություն
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Արտաքին հղումներ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
|
---|
| 4-րդ — 7-րդ դարեր | |
---|
| 8-րդ — 13-րդ դարեր | |
---|
| 14-րդ - 18-րդ դարեր | |
---|
| 19-րդ - 21-րդ դարեր | |
---|
| |
|