Մովսես Բ Եղիվարդեցի (անհայտ[1], Եղվարդ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան - 604[1]), Ամենայն հայոց կաթողիկոս 574 թվականից։ Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը։ 591 թվականին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կ. Պոլսում, որը Հայոց կաթողիկոսից պահանջում է, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն։ Հայ եկեղեցու բյուզանդականին միաբանվելու միջոցով գաղափարապես ամրապնդվելու էր կայսրության տիրապետությունը Հայաստանում։ Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժում է այդ առաջարկը, ինչից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս կարգելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն է դառնում Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը։
Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն նախորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին, հաջորդել՝ Աբրահամ Ա Աղբաթանեցին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 40.
Ստեղծագործությունների տեքստ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 40)։
|
|
---|
| 4-րդ — 7-րդ դարեր | |
---|
| 8-րդ — 13-րդ դարեր | |
---|
| 14-րդ - 18-րդ դարեր | |
---|
| 19-րդ - 21-րդ դարեր | |
---|
| |
|