Սան Պեդրո դե Ատակամա (իսպ.՝ San Pedro de Atacama), ավան Չիլիում։ Համանուն կոմունայի վարչական կենտրոն։ Ավանի բնակչությունը կազմում է 1938 մարդ (2002)։ Գյուղը և կոմունան մտնում են Էլ Լոա նահանգի և Անտոֆագաստա շրջանի կազմի մեջ։
Կոմունայի տարածքը կազմում է 23 935 կմ²[2]։ Բնակչության թիվը՝ 10 996 մարդ (2017)։ Բնակչության խտությունը՝ 0,46 մարդ/կմ²[3]։
Տեղադրություն
Գյուղը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Անտոֆագաստա քաղաքից 238 կմ հյուսիս-արևելք։
Կոմունայի սահմանակցում են․
- հյուսիսում՝ Պոտոսի դեպարտամենտը (Բոլիվիա)
- արևելքում և հարավ-արևելքում՝ Խուխույ նահանգը (Արգենտինա)
- հարավ -արևմուտքում՝ Անտոֆագաստա կոմունան
- արեւմուտքում՝ Սիերա Գորդա կոմունան
- հյուսիս-արևմուտքում՝ Կալամա կոմունան
Տեսարժան վայրեր
Սան-Պեդրո-դե-Ատակամա կոմունան ներառում է համանուն Ատակամա անապատը։ Հայտնի հսկա լիճը, որը թաքնված է աղի հաստ շերտի տակ, Չիլիի ամենամեծ աղի դաշտի՝ Սալար դե Ատակամայի զգալի մասն է։ Այս տարածքում կարելի է հանդիպել ֆլամինգոյի 4 տեսակի, որոնք բնաակվում են Չախայի ծովածոցում։ Գյուղից դեպի արևմուտք՝ Կորդիլերա դե լա Սալ լեռան վրա, գտնվում է Լուսնի գեղատեսիլ հովիտը՝ Վալե դե լա Լունան։
Տեսարժան վայրերից առավել հայտնի է 17-րդ դարի Սան Պեդրո քաղաքի սպիտակ եկեղեցին։ Այն բաց է զբոսաշրջիկների համար։ Քաղաքի տները կառուցված են տեղական տեղական «ադոբա » տեսակի սպիտակ քարից։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պուկարա դե Կիտոր հնագույն բնակավայրը և ամրոցը։ Քաղաքից 6 կմ դեպի հարավ գտնվում է Չիլիի հյուսիսային ամենահին հնագիտական վայրերից մեկը՝ Թուլորը։
Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի հասուն չիլիի չորացրած տեսակը։
Ժողովրդագրություն
Կոմունայի բնակչության թիվն ըստ Ազգային վիճագրական ինստիտուտի (INE) տվյալների (2012)[4][5]։
Ընդհանուր բնակչություն |
5605
|
в том числе: |
Քաղաքային բնակչություն |
0 |
Քաղաքային բնակչության տոկոս, % |
0
|
|
Գյուղական բնակչություն |
5605 |
Գյուղական բնակչության տոկոս, % |
100
|
|
Տղամարդիկ |
2780 |
Տղամարդկանց տոկոս, % |
49,6
|
|
Կանայք |
2825 |
Կանանց տոկոս, % |
50,4
|
Բնակչության խտություն, մարդ/կմ² |
0,23
|
Կոմունայի բնակչություն % մարզի բնակչության համար |
1,02
|
Կարևորագույն բնակավայրեր
Մշակույթի մեջ
Ուկրաինացի գրող Մաքս Կիդրուկի «Բոտ» տեխնոթրիլլերում կարելի է հանդիպել տեսարաններ այս քաղաքից։
-
Լուսնի հովիտ
-
Սալար դե Թալար
-
Լիկանկաբուր հրաբուխ
-
Ծիածանի հովիտ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ