Այն նեղ շերտով ձգվում է Մեխիլոնես թերակղզուց հարավ և Սիերո Կոլոսոյից հյուսիս գտնվող ափի երկայնքով։ Արևելքից շրջապատված է զառիվեր բլուրներով, որոնք չիլիական Կորդիլերա դե Լա Կոստայի մասն են կազմում, իսկ արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով։
Մեխիլոնեսը փոքր նավահանգիստ է, որը գտնվում է Մեխիլոնես թերակղզուց 65 կմ հյուսիս։ Անտոֆագաստայից գտնվում է մոտավորապես 90 կմ հյուսիս։ Օրնիտոս ափը գրավում է զբոսաշրջիկներին և տեղացիներին։ Տոկոպիլիան ափամերձ քաղաք է, Անտոֆագաստայից 188 կմ հյուսիս։ Կալաման Անտոֆագաստայի տարածաշրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, Անտոֆագաստայից 213 կմ հյուսիս-արևելք։ Լա Նեգրան արդյունաբերական համալիր է, Անտոֆագաստայից մոտ 10 կմ հարավ-արևելք, Պանամերիկյան մայրուղու վրա։
Կոմունան սահմանակից է․
հյուսիսում՝ Մեխիլոնես, Սիերա Գորդա կոմունաներին,
հյուսիս-արևելքում՝ Սան Պեդրո դե Ատակամա կոմունային,
Տարածաշրջանի առաջին բնակիչները եղել են չանգո հնդկացիները, որոնք զբաղվել են ձկնորսությամբ, կակղամորթների հավաքմամբ և ծովառյուծների որսով։ Տարածքը, որի վրա գտնվում է Անտոֆագաստան, հին ժամանակներում եղել է ինկերի կայսրության մի մասը։
Քաղաքը հիմնադրել է Բոլիվիայի կառավարությունը 1868 թվականի հոկտեմբերի 22-ին, սկզբում այն կոչվել է Պենյաս Բլանկաս (Peñas Blancas, «Սպիտակ ժայռեր») և եղել է Բոլիվիայի ափամերձ նահանգի մի մասը։ 1872 թվականին բրիտանական «Antofagasta Nitrate & Railway Co.» ընկերությունը կառուցել է նավահանգիստը՝ շրջակա աղուտներից նավերի վրա սելիտրա բեռնաթափելու համար։ 1874 թվականին նավահանգիստը սպասարկել է 114 առագաստանավ և 385 շոգենավ, որի պատճառով Մեխիլոնեսի և Կոբիխայի առավել հյուսիսային շրջակա նավահանգիստները կորցրել են իրենց նշանակությունը։ 1866 թվականին և 1874 թվականին չիլիացի արդյունաբերողները Բոլիվիայի կառավարությունից ստացել են քաղաքի մերձակայքում սելիտրայի հանքավայրերի մշակման կոնսենցիա։ 1875 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 5384 բնակիչ։ 1879 թվականի փետրվարի 1-ին Բոլիվիայի կառավարությունը բռնագրավել է կոնցեսիան, ինչն առիթ է դարձել Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի մեկնարկի համար. 1879 թվականի փետրվարի 14-ին Անտոֆագաստան գրավել են չիլիական զորքերը, և պատերազմի արդյունքում այս տարածքն անցել է Չիլիին։
Տնտեսություն
Անտոֆագաստան իր տնտեսական զարգացման համար առաջին հերթին պարտական է օգտակար հանածոների արդյունահանմանը։ Սկզբնապես հանքարդյունաբերության ամենակարևոր ճյուղը եղել է թռչնաղբը։ Հետագայում առավելագույն նշանակություն է ստացել նիտրատի, ապա պղնձի արդյունահանումը։ Նախկինում Անտոֆագաստան հայտնի է եղել որպես Չիլիից պղինձ արտահանելու ամենակարևոր նավահանգիստ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին զգալի ներդրումների շնորհիվ այդ դիրքը զբաղեցրել է Մեխիլոնեսը։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է շրջակայքում տեղակայված լեռնահանքային ձեռնարկությունների վրա։ Անտոֆագաստայի հյուսիսային մասում կա արդյունաբերական գոտի։ Քաղաքն ունի փոքր գյուղատնտեսական տարածք Քվեբրադա Լա Չիմբայում։
Տրանսպորտ
Սերո-Մորենո միջազգային օդնավակայան
Քաղաքի հյուսիսում է գտնվում Սերո-Մորենո օդանավակայանը։ Պաշտոնապես միջազգային է համարվում, բայց այժմ այն սպասարկում է միայն չիլիական PAL Airlines, LAN Airlines, Sky Airline ավիաընկերություններին, որոնք այստեղից ներքին չվերթներ են կատարում։ Կառուցումն ավարտվել է 1954 թվականին։ Որոշ ժամանակ օգտագործվել է ռազմական նպատակով։
Ծովային նաավահանգիստ
Քաղաքն ունի ծովային երկու նավահանգիստ։ Առաջինը՝ արվարձանայինը, գտնվում է Անտոֆագաստայից հարավ՝ Սերո-Կոլոզոյի մոտակայքում, և Լա Էսկոնդիդա պղնձի հանքի մի մասն է։ Երկրորդ նավահանգիստը քաղաքային է, այն ժամանակակից տեսք ունի, սակայն գոյություն ունի 1943 թվականից։ Կարող է փոխադրել մոտ 5 միլիոն տոննա բեռ։
Երկաթուղի
Քաղաքն ունի վերահսկիչ կայան, որը շահագործում են պետական սեփականություն հանդիսացող երկաթուղային «Ferronor» ընկերությունը և «Անտոֆագաստայից դեպի Բոլիվիա երկաթուղի» (FCAB) մասնավոր ընկերությունը։ «Ferronor» ընկերությունը բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ է իրականացնում Չիլիի քաղաքներում, իսկ FCAB ընկերությունը բեռնափոխադրումներ Անտոֆագաստայի և հարևան Բոլիվիայի քաղաքների միջև։
Ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտ
Քաղաքի միջով հարավից հյուսիս անցնում է №1 մայրուղին՝ հյուսիսում այն կապելով Մեխիլոնեսի և Իկիկեի հետ, իսկ հարավում՝ Թալթալի հետ։ № 26 և 28 ճանապարհները, որոնք անցնում են Ափամերձ Կորդիլերայով, կապված են № 5 մայրուղու հետ, որն անցնում է հյուսիսից հարավ գրեթե ամբողջ երկրի տարածքով։
Քաղաքում կան ավտոբուսներ և 2005 թվականից ի վեր «TransAntofagasta» երթուղային տաքսիներ։ Անտոֆագաստայի քաղաքաշինական և ժողովրդագրական աճի հետ կապված` քաղաքապետարանը քննարկում է քաղաքային երկաթուղու գործարկման հարցը, որը կօգտագործի առկա FCAB ենթակառուցվածքի երթևեկության համար[7]
Կրթություն
Քաղաքն ունի մի քանի պետական և մասնավոր ուսումնական հաստատություններ։ Քաղաքում գործում են երկու հիմնական պետական համալսարաններ.
Կաթոլիկական Հյուսիսիսային համալսարան (Universidad Católica del Norte),
Անտոֆագաստայի համալսարան (Universidad de Antofagasta):
Մասնավոր համալսարաններ․
Ծովի համալսարան (Universidad del Mar),
Մայոր համալսարան (Universidad Mayor)
և այլն։
Մասնավոր համալսարանները բացվել են 2002 թվականից սկսած։ Մինչ այդ, Խոսե Սանտոս Օսայի անվան համալսարանը (Universidad José Santos Ossa) միակ մասնավոր համալսարանն էր Անտոֆագաստայում, սակայն այժմ այն չի գործում։
Չնայած, որ հանրային դպրոցները գրեթե միատեսակ են բաշխված ամբողջ քաղաքում, մասնավոր դպրոցները գործում են հիմնականում քաղաքի կենտրոնական և հարավային մասերում, որտեղ ապրում են ամենահարուստ բնակիչները։
Բնակչություն
Համաձայն 2012 թվականի մարդահամարի ժամանակ Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) հավաքած տվյալների` համայքի բնակչությունը կազմում է.[8]
20-րդ դարի առաջին կեսին քաղաքի բնակչության թիվն աճել է ի հաշիվ Եվրոպայից, հատկապես Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից ու Հունաստանից եկած ներգաղթյալների։ Վերջին տասնամյակներում քաղաքի բնակչության թիվն աճում է Բոլիվիայից, Էկվադորից, Պերուից, արաբ, չինացի, ինչպես նաև Չիլի այլ շրջաններից եկած ներգաղթյալների շնորհիվ։
Անտոֆագաստան գտնվում է Ատակամա անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում։ Ըստ «Չիլիի երկրաբանական ամսագրի»՝ տարեկան տեղումներն այստեղ միջինում 4 մմ-ից պակաս են։ Նշվել է մի շրջան, երբ 40 տարվա ընթացքում Ատակամայում անձրև չի տեղացել։
↑«Estadistica Climatologica Tomo I»(PDF) (Spanish). Dirección General de Aeronáutica Civil. March 2001. էջեր 218–241. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Անտոֆագաստա / Ե. Վ. Բարանչիկով // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 78—79. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.