Սան Խուան (իսպ.՝ San Juan Bautista, որը նշանակում է՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ), Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայրը։ Ըստ 2008 թվականի տվյալների այստեղ բնակվում է 422,665 մարդ, որով քաղաքը դառնում է ԱՄՆ-ի կառավարման տակ գտնվող մեծությամբ 42-րդ քաղաքը։
Նավահանգիստը նաև ավտոճանապարհների հանգույց է։ Կան սննդի, տեքստիլ, կոշիկի, կարի, քիմիական, նավթավերամշակմանձեռնարկություններ, երկաթուղային կայարան, օդանավակայան։ Հիմնադրել են իսպանացիները, 1508 թվականին՝ Կապառա անվամբ, 1521 թվականին քաղաքը տեղափոխվել և վերանվանվել է Պուերտո Ռիկո։ Այս անվանումը ժամանակի ընթացքում անցել է կղզուն, քաղաքն ստացել է Սան Խուան անվանումը։ Պահպանվել են 16-18-րդ դարերի ամրություններ, շենքեր։
Իսպանացիները կոչում էին բնակավայրը «Ciudad de Puerto Rico» (ինչը նշանակում է «Քաղաք Պուերտո Ռիկո»)։ Սա ոչ թե միայն Պուերտո Ռիկոյի հնագույն քաղաքն է, այլ նաև եվրոպացիների կողմից հիմնադրված ամենահին քաղաքը ԱՄՆ-ում, նույնիսկ տարիքով ավելի մեծ է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստին քաղաքից։
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Տարին
Բնակիչների թիվը
Տարածքը կմ²
Բնակչ. խտությունը մարդ/կմ²
1899*
32.048
16,21
1.977,05
1910*
48.716
16,21
3.005,31
1920*
69.733
16,21
4.301,85
1930*
114.715
16,21
7.076,80
1940*
169.247
16,21
10.440,90
1950*
224.767
16,21
13.865,95
1960
451.658
123,85
3.646,81
1970
463.242
123,85
3.740,35
1980
434.849
123,85
3.511,09
1990
437.745
123,85
3.534,48
2000
434,374
123.85
3,507.26
2010
395,326
1.983,45
Կլիմա
Սան Խուան/Պուերտո Ռիկո Сан Хуан Марин, 1981–2010 նորմալ, էքստրեմալ 1898–садашњост)[Ն 1]ի կլիմայական տվյալները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 167)։