Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ

Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ
ռուս.՝ Российский государственный институт сценических искусств
Изображение логотипа
Տեսակհամալսարան, դրամատիկական դպրոց և nonbuilding structure?
Հիմնադրված է1779
Երկիր Ռուսաստան
Կայքrgisi.ru
Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ (Ռուսաստան)##
Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ (Ռուսաստան)
Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ, Ռուսաստան

Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ, բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն, որտեղ դասավանդում են թատերական մասնագիտություններ: Ընդգրկված է Եվրոպական թատերական դպրոցների և ակադեմիաների միության կազմում։

Պատմություն

Ինստիտուտի պատմությունն սկսվել է Սանկտ Պետերբուրգի տարբեր մասնագիտությունների թատերական դպրոցից (ռուս.՝ Петербургская Театральная школа разных специальностей), որն ստեղծվել է 1779 թվականին պարային դպրոցի հիման վրա։ XIX դարում կոչվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական թատերական ուսումնարան (ռուս.՝ Санкт-Петербургское Императорское театральное училище)[1]։

1918 թվականին լուսավորության ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկին որոշում է ստորագրել 1888 թվականին հիմնադրված Դրամատիկական դասընթացների հիման վրա Դերասանական վարպետության դպրոցի (ռուս.՝ Школа актёрского мастерства (ШАМ)) կազմակերպման մասին[2]։ Այն եղել է խորհրդային իշխանությունների կողմից ստեղծված առաջին թատերական ուսումնական հաստատությունը։

1922 թվականին Դերասանական վարպետության դպրոցը բեմական բեմադրությունների վարպետության դասընթացների (լուսժողկոմին կից), Ռիթմի ինստիտուտի, Սորաբիսի դրամատիկական դպրոցի և խորեոգրաֆիկ տեխնիկումի հետ միավորվել է մեկ հաստատության կազմում, որը կոչվել է Բեմական արվեստների ինստիտուտ (ռուս.՝ Институт сценических искусств (ИСИ)[2]։ 1926 թվականին Բեմական արվեստների ինստիտուտը վերանվանվել է Բեմական արվեստների տեխնիկում (ռուս.՝ Техникум сценических искусств (ТСИ)[2]։

1936 թվականին Բեմական արվեստների տեխնիկումը Լենինգրադյան թատրոններին կից միջնակարգ թատերական ուսումնական հաստատությունների հետ միավորվել է Կենտրոնական թատերական ուսումնարանի (ռուս.՝ Центральное театральное училище (ЦТУ) կազմում[2]։

1939 թվականին կոչվել է Լենինգրադի պետական թատերական ինստիտուտ, ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1939 թվականի թվականի հունիսի 17-ի որոշմամբ և արվեստի գործերի կոմիտեի № 387 հրամանով (1939 թվականի հունիսի 29)[2]։

1948 թվականին ինստիտուտը կոչվել է է Ա. Ն. Օստրովսկու անվամբ (ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թվականի մայիսի 11-ի № 1566 որոշում, ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության 1948 թվականի մայիսի 15-ի № 673 հրաման և ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի կոմիտեի 1948 թվականի հունիսի 1-ի հրաման)[3]։

1962 թվականին ինստիտուտը վերանվանվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ռուս.՝ Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии (ЛГИТМиК) ԽՍՀՄ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության № 295 հրամանով (24 հոկտեմբերի, 1961) և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության № 937 հրամանը (1 նոյեմբերի, 1961)[4]։

1962 թվականին ինստիտուտին կից բացվել է «Մոխովայայի վրա» ուսումնական թատրոնը։

1984 թվականին ինստիտուտը կոչվել է Նիկոլայ Չերկասովի անվամբ (ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1984 թվականի հունիսի 26-ի № 274 որոշմամբ և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության 1984 թվականի հուլիսի 26-ի № 446 հրամանով):

1990 թվականին գիտահետազոտական բաժին է հատկացվել Ռուսաստանի արվեստագիտության ինստիտուտում։

1991 թվականին ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության 1991 թվականի սեպտեմբերի 24-ի № 293 հրամանով ինստիտուտը վերանվանվել է Սանկտ Պետերբուրգի Ն. Կ. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Սանկտ Պետերբուրգի պետական ինստիտուտ): 1993 թվականին Սանկտ Պետերբուրգի Ն. Կ. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը վերանվանվել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ, ռուս.՝ Санкт-Петербургскую государственную академию театрального искусства), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի 1993 թվականի օգոստոսի 31-ի № 177 հրամանով:

2015 թվականին Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան վերանվանվել է Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության 2015 թվականի հոկտեմբերի 13-ի № 2568 հրամանով[5]։

Շենք

Տենիշևի ուսումնարանը Մոնախովայա փողոցում

1899-1900 թվականներին ճարտարապետ Ռ. Ա. Բերզենը կառուցել է թիվ 33-35 տներն իշխան Վյաչեսլավ Նիկոլաևիչ Տենիշևի կողմից հիմնադրված Առևտրային դպրոցի համար։ Այս դպրոցում սովորել են բանաստեղծ Օ. է. Մանդելշտամը (1900-1907) և գրող Վ. Վ. Նաբոկովը (1911-1917)։ 1914 թվականին ուսումնարանի մեծ դահլիճում ցուցադրվել են Ա. Բլոկի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Балаганчик» և «Անծանոթուհին» (ռուս.՝ Незнакомка) ներկայացումները Վս. Մեյերհոլդ բեմադրությամբ։

1922 թվականին շենքը տրամադրվել է աշխարհում առաջին պրոֆեսիոնալ մանկական խաղացանկային թատրոններից մեկին՝ Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին։ 1962 թվականին թատրոնը տեղափոխվել է հատուկ իր համար կառուցված շենք Պիոներսկայա հրապարակում, իսկ Մոխովայա փողոցի հին շենքում բացվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը։ Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին գոծելու օրերի մասին ներկայում հիշեցնում է Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին հիմնադիր Ա. Ա. Բրյանցևին նվիրված հուշատախտակը։

Ֆակուլտետներ

Ինստիտուտում գործում են ֆակուլտետները[6].

  • Դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետ
  • Երաժշտական թատրոնի և էստրադային արվեստի ֆակուլտետ
  • Տիկնիկային թատրոնի ֆակուլտետ
  • Բեմադրության և թատերական տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Թատերագիտության ֆակուլտետ
  • Պրոդյուսերական ֆակուլտետ
  • Բեմադրությունների վարպետության ֆակուլտետ
  • «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում Վլադիվոստոկում, Կալինինգրադում և Կեմերովոյում ստեղծվել են Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի մասնաճյուղեր՝ Երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոցներ՝ Բալթյան երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Կալինինգրադ), Սիբիրյան երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Կեմերովո), Պրիմորսկի երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Վլադիվոստոկ)[7]։

Պարգևներ

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2004 թվականի մարտի 3) – Սանկտ Պետերբուրգում մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հիմնադրման 225-ամյակի կապակցությամբ[8]։

Ծանոթագրություններ

  1. Основные этапы истории Академии(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Клитин, 1973, Ленинградский институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
  3. Клитин, 1973, Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский государственный театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским государственным научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
  4. Клитин, 1973, Ленинградский институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский государственный театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским государственным научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
  5. «История - Российский государственный институт сценических искусств». www.rgisi.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-01-18-ին. Վերցված է 2020-01-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Структура института Արխիվացված 2017-05-16 Wayback Machine на его официальном сайте
  7. «Филиалы - Российский государственный институт сценических искусств». www.rgisi.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2021-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Решение от 3 марта 2004 года № Р-116 «О награждении Почётным дипломом Законодательного Собрания Санкт-Петербурга федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования «Санкт-Петербургская государственная академия театрального искусства»»». Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին. Վերցված է 2022-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Ленинградский институт театра, музыки и кинематографии / Клитин С. С. // Куна — Ломами. — М.: Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия: [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  • Санкт-Петербургская государственная академия театрального искусства: Страницы истории. 1779 — 2009 / Сост. Т. Е. Кузовлева. — СПб.: СПбГАТИ, 2009. — ISBN 978-5-91492-063-7
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya