Ռումինիայի դրոշ (ռումիներեն՝ drapelul României), կապույտ, դեղին, կարմիր (ձախից աջ), հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։
Իրենից ներկայացնում է երեք ուղղահայաց գույներ, եզրերին՝ կապույտ ու դեղին, մեջտեղում կարմիր գույնը։
Ռումինիայի պետական խորհրդանիշ համարվող դրոշի գույները առաջին անգամ հանդիպում են Վալախիայի թագավոր Միքայել Քաջի օրոք (1593-1601թթ..): Կա նաև վարկած որ այդ գույները օգտագործվել են Մոլովայի թագավոր՝ Ստեփան Մեծի օրոք (1457-1504): Կապույտ-դեղին-կարմիր ստանդարտը դարձավ խորհրդանիշ1821թ.-ի հեղափոխության համար, որը գլխավորում էր Տուդոր Վլադիմիրեսկը։
1866-1948 թ-ին Ռումինիայի դրոշը իրենից ներկայացնում էր մի պարզ եռագույն:1948-1989 եռագույնի վրա պատկերված էր ազգային զինանշանը։
Ռումինիայի ազգային դրոշի գույներին համապատասխանում են հետեւյալ հասկացություններն՝
Կապույտ-ազատություն (Libertate);
Դեղին-օրենք (Dreptate);
Կարմիր- եղբայրություն (Frăție):
Ամեն տարի հուլիսի 26-ին ռումինացիները տոնում են դրոշի օրը։ Ռումինիայում այն նշում են 1998թ.-ից։ Հենց այդ օրն էլ Կապույտ-դեղին-կարմիր եռագույնը դարձավ պետական դրոշի գույները։
Նմանատիպ դրոշներ
Ռումինիայի դրոշը գրեթե նույնական է Չադի ազգային դրոշին։ Ռումինիան օգտագործել է դրոշը 1866 թվականից, որն առաջին անգամ ներկայիս տեսքով հայտնվել է Վալախիայում։ Այն պաշտոնապես օգտագործվել է 1848 թվականից մինչև 1948 թվականը, մինչև որ փոխարինվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության դրոշով։ Չադը սկսեց օգտագործել իր ներկայիս դրոշը 1960 թվականին՝ Ֆրանսիայից անկախանալուց հետո։ Երբ Չադը ընդունել է իր դրոշը, Ռումինիայի դրոշը տարբեր է եղե՝ դրոշի մեջտեղում եռագույնի վրա եղել է սոցիալիստական Ռումինիայի զինանշանը. սա ավելացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսի կոմունիստական ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, 1989 թվականին Ռումինիայի կոմունիստական կառավարությունը տապալվել է, և զւնզնշանը հանվել է՝ Ռումինիայի դրոշը վերադարձել է նախապատերազմյան տարբերակին, որը համընկնում էր Չադի կողմից մինչ այդ ընդունված տարբերակին[1]։
Ռումինիայի և Չադի միջև ճգնաժամը, որոնք կիսում են նմանատիպ դրոշներ, այդ առիթով մտահոգել է Չադի կառավարությանը. նրանք 2004 թվականին խնդրել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը դա համարի խնդիր։ Ի պատասխան Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն լրատվամիջոցներին ասել է. «Եռագույնը մեզ է պատկանում, մենք չենք հրաժարվի եռագույնից»<ref
Ծանոթագրություններ