2008 թվականից Ռուբեն Ենսենը սկսել է հանդես գալ Նորվեգիայի բարձրագույն լիգայում՝ «Տրոմսյո» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում և ժամանակի ընթացքում դարձել է ակումբի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը։
Դրանից հետո Ռուբեն Ենսենը տեղափոխվել է գերմանական «Կայզերսլաուտերն ՖԱ»։ Սկզբնական շրջանում Ռուբենը խաղադաշտում հանդես է եկել վինգերի կարգավիճակով, սակայն ներկա պահին խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ենսենը իր նորամուտը կատարել է 2010 թվականիմայիսին և սկսած այդ պահից դարձել է ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։
Ռուբենը նախկին ֆուտբոլիստ Տրուլս Ենսենի որդին է։
Անձնական կյանք
Ռուբենը ծնվել է Նորվեգիայի Տրոմսյո բնակավայրում՝ 1988 թվականիմայիսի 4-ին։ Երիտասարդ տարիներին Ռուբենը մարզվել է տեղի «Ֆլոյա» ակումբի կազմում[4]։ Ռուբենը ընտանիքով տեղափոխվում է Սոգն օգ Ֆյուրանե, երբ իր հայրը՝ Տրուլս Ենսենը 1997 թվականի մրցաշրջանում նշանակվել է «Սոգնդալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Ինը ամյա Ռուբենը չի կորցնում պահը և սկսում է մարզվել ակումբի երիտասարդական դպրոցում[5]։
Ենսենի մայրը՝ Ան-Տորիլդը (նախկինում եղել է «Տրամսյո» բասկետբոլային ակումբի խաղացող), չէր ցանկանում, որպեսզի իր որդին զբաղվի ֆուտբոլով և ցանկանում էր, որ որդին գնա կա՛մ իր ճանապարհով, կամ զբաղվի գեղարվեստական մարմնամարզությամբ։ Մեկ տարի մոր պնդմամբ զբաղվելով բասկետբոլով, Ռուբենը մորը հարցնում է, թե արդյոք ինքը կարող է թողնել բասկետբոլը[6][7]։
Ակումբային կարիերա
«Տրոմսյոյի» երիտասարդական ակումբի կազմում ելույթները ավարտելուց հետո Ռուբեն Ենսենը 2006 թվականի մրցաշրջանում սկսում է հանդես գալ հիմնական կազմում։ 2006 թվականի ապրիլ ամսին Ենսենը «Տրոմսյոյի» ֆուտբոլային ակումբի հետ կնքում է չորսամյա պայմանագիր[6]։ Ակումբի սպորտային տնօրեն Շտեյնար Նիլսենը այդ շրջանում հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ Ենսենը ամենատաղանադավոր ֆուտբոլիստներից մեկն է, որին ակումբը երբևէ հանդիպել է[8]։ Իր հերթին՝ «Տրոմսյոյի» գլխավոր մարզիչ Իվար Մորտեն Նորմարկը հավաստիացրել է, որ երիտասարդ տաղանդների և Հյուսիսային Նորվեգիայի ֆուտբոլի զարգացումը խթանելու համար ավելի լավ է պայմանագիր կնքել Ենսենի հետ, քան Ռոնալդինիոյի[6][9]։
Դեռևս վաղ ժամանակներից՝ Ենսեն Ռուբենը ֆուտբոլայն խաղադաշտում հանդես էր գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն 2006 թվականից սկսած նա սկսում է խաղադաշտում կատարել աջ վինգերի պարտականությունները։ «Տրոմսյոյի» կազմում նա իր նորամուտը կատարում է 2006 թվականի ապրիլի 9-ին կայացած «Մոլդե» ֆուտբոլային ակումբի դեմ տեղի ունեցած հանդիպման ընթացքում[6][10]։ Մրցաշրջանի սկզբում Ռուբենը դուրս էր գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, սակայն մի քանի շաբաթ անց նա հայտնվում է պահեստայինների նստարաններին։ Հերթական անգամ նա հայտնվում է հիմնական կազմում միայն մրցաշրջանի վերջում, երբ ակումբը պայքարում էր դիվիզիոնային կարգավիճակը չկորցնելու համար։ Նրանց ուշադրության կենտրոնում հայտնվում է հենց Ենսենը, ում թիմի կողմից հղվում է տեղափոխման առաջարկ, սակայն Ենսենը մերժում է այդ առաջարկը[11]։
↑«Ռուբեն Ենսեն». altomfotball.no (նորվեգերեն). TV 2. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
↑Թուե, Էրիկ (2011 թ․ ապրիլի 17). «Վերևից ներքև» (նորվեգերեն). Սոգն Ավիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.