Ռոբերտ Բագրատի Մոբիլի (օգոստոսի 20, 1954(1954-08-20), Նիժ, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), այսպես կոչված Աղվանից եկեղեցու հոգևոր առաջնորդ, երկրաբան։
Կենսագրություն
Ռոբերտ Մոբիլին ծնվել է 1954 թվականի օգոստոսի 20-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի ուդիաբնակ Նիջ գյուղում։ 1971 թվականին ավարտել է Նիջի միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Նա ազգությամբ ուտի է։
Նա Աղվանից եկեղեցու ակտիվ ղեկավարներից է։ Վարժ տիրապետում է Ուտիերենին, Ադրբեջաներենին և ռուսերենին։
50-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։
Հայտնի է հակահայ հայացքներով[1]։
2020 թվականի դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Մոբիլին, որպես քահանա, մի խումբ ուտիների հետ այցելել է Դադիվանք համամատեղ պատարագ կատարել՝ նշելով որ Դադիվանքը մաքուր ուտիական վանք է և այտնեղ չկա ոչ մի հայկական հետք[2]։ Ապա նրանք Դադիվանքի եկեղեցում պատարագ են մատուցել ի հիշատակ Հայ-ադրբեջանական պատերազմում զոհված ադրբեջանցի շահիդների՝ իսլամի համար նահատակվածների համար։
Պարգևներ
2014 թվականին օգոստոսի 27-ին արժանացել է Ադրբեջանի փառքի շքանշանին[3]։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ