Ռոբերտ ՄաքՔլոսկի
անգլ.՝ Robert McCloskey |
---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2] |
---|
Ծննդավայր | Hamilton, Օհայո, ԱՄՆ[3] |
---|
Մահացել է | հունիսի 30, 2003(2003-06-30)[4][2] (88 տարեկան) |
---|
Մահվան վայր | Deer Isle, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ[5] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա և Vesper George School of Art? |
---|
Երկեր | Ճանապարհ բադիկներին (հեքիաթ), Blueberries for Sal? և Հոմեր Փրայսի արկածները |
---|
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ և արձակագիր |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Ռոբերտ ՄաքՔլոսկի (անգլ.՝ Robert McCloskey, սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2], Hamilton, Օհայո, ԱՄՆ[3] - հունիսի 30, 2003(2003-06-30)[4][2], Deer Isle, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ[5]), ամերիկացի մանկագիր և նկարիչ, Կալդեկոտի մեդալի կրկնակի դափնեկիր (շնորհվում է ամերիկյան մանկական գրքերի լավագույն պատկերազարդման համար)։
Կենսագրություն
Ռոբերտ ՄաքՔլոսկին ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 15-ին, Օհայոյի Համիլտոն քաղաքում, նկարչական կրթություն է ստացել Բոստոնում և Նյու Յորքում։ 1940 թվականին նա ամուսնացել է գրող Ռութ Սոյերի դստեր` Մարգարետ Դյուրանի. նրանք ունեցել են երկու աղջիկ` Սառան և Ջեյնը։
1941 թվականին Ռոբերտ ՄաքՔլոսկին վերադարձել է պատերազմից և գրել է մանկական «Ճանապարհ բադիկներին» գիրքը («Make Way for Ducklings»): Դա եղել է նրա գրած և պատկերազարդած երկրորդ գիրքը, որը համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը (արժանացել է Կոլդեկոտի մեդալի)։ Մակլոսկին և նրա ընտանիքը արձակուրդները հաճախ անց էին կանցնում ծովի ափին, Մեն նահանգում, որտեղ կատարվել են նրա շատ գրքերի գործողությունները`.«Մի անգամ առավոտյան Մեյնում» (1953), «Հրաշքների ժամանակ» (1957)։ Սառան հետագայում դարձել հեղինակի հայտնի գրքերից մեկի` «Հապալաս Սալի համար» (անգլ. Blueberries for Sal, 1948) գրքի նախատիպը։
Նաև իր հայտնի են նրա «Հոմեր Փրայսի արկածները» (անգլ.` Homer Price) և «Սենտերբուրգյան պատմություններ»` կատագերգական գրքերը, որոնք պատմում են Հոմեր Փրայս անունով տղայի և նրա հարազատների արկածների մասին, որոնք նույնպես ունեն հինհունական անուններ։ 1960-ական թվականների սկզբին Մակլոսկին հեռանում է գրականությունից և սկսում է աշխատել միայն որպես նկարիչ։ 2000 թվականին Կոնգրեսի գրադարանը Ռոբերտ Մակլոսկուն կենդանի լեգենդ է ճանաչել։
Կերպարների արձաններ
- «Ճանապարհ բադիկներին» գիրքն այնպիսի հաջողություն է ունեցել, որ ճանաչվել է Մասսաչուսեթս նահանգի խորհրդանիշներից մեկը` դառնալով դրա պաշտոնական գիրքը[7], իսկ Բոստոնի Հանրային Այգում Բոստոնի իշխանությունները որոշել են կանգնեցնել գրքի գլխավոր հերոսուհու` մայր բադիկի` Միսսիս Մալարդի և նրա ութ ձագուկների արձանը։ Արձանը պատրաստվել է քանդակագործ Նենսի Շոնի կողմից[8]։ Ամեն տարի Մայրերի տոնի կապակցությամբ Բոստոնի կենտրոնական այգում կազմակերպվում է շքերթ, որտեղ երեխաների բադիկների նման են հագնվում։
- Մակլովսկու հայրենիքում` Համիլտոնում, կանգնեցվել է արձան` նվիրված նրա առաջին` «Ոսպ» գրքի (1940) հերոսին և նրա շանը։ Գրքում շունն անուն չունի, կազմակերպվել է մրցույթ` լավագույն անվան համար, և այժմ արձանը կրում է «Ոսպը և նրա շունը` Հարմոնիան» անվանումը»[9][10]։
Էկրանավորում
«Հոմեր Փրայսի արկածները» գրքի գլուխներից մեկը երկու անգամ էկրանավորվել է.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://archive.hbook.com/resources/obituaries/mccloskey.asp
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/robert-mccloskey/
- ↑ Символы штата Массачуссетс(անգլ.)
- ↑ Скульптура «Дорогу утятам!» в Бостоне. Автор — Нэнси Шён.(անգլ.)
- ↑ Lentil by Robert McCloskey is a timeless children’s classic — Los Angeles Books | Examiner.com
- ↑ http://www.schon.com/public/lentil.php (фото)
- ↑ http://www.imdb.com/title/tt0387181/ http://www.imdb.com/title/tt0889999/
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|