Ռոբերտ Լինքոլն |
|
|
Կուսակցություն՝
|
ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
|
Կրթություն՝
|
Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում (1860), Հարվարդի քոլեջ (1864), Հարվարդի իրավունքի դպրոց (հունվար 1865), Old University of Chicago?, Չիկագոյի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան (1866)
|
Մասնագիտություն՝
|
փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
|
Ծննդյան օր
|
օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3]
|
Ծննդավայր
|
Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4]
|
Վախճանի օր
|
հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1] (82 տարեկան)
|
Վախճանի վայր
|
Manchester, Վերմոնտ, ԱՄՆ
|
Թաղված
|
Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6]
|
Քաղաքացիություն
|
ԱՄՆ
|
Հայր
|
Աբրահամ Լինքոլն
|
Մայր
|
Մարի Թոդ Լինքոլն
|
Ամուսին
|
Mary Eunice Harlan?
|
Զավակներ
|
Jessie Harlan Lincoln?, Mamie Lincoln?[7] և Abraham Lincoln II?
|
|
Ինքնագիր
|
|
|
Ռոբերտ Լինքոլն (անգլ.՝ Robert Todd Lincoln, օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3], Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4] - հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և ռազմական նախարար։ Նախագահ Աբրահամ Լինքոլնի ավագ որդին։ Չորս եղբայրներից միայն նա է կարողացել հաղթահարել չափահասության տարիքը։
Կենսագրություն
Նա սովորել է Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտին ծառայել է Ուլիսես Սիմփսոն Գրանթի շտաբում, որպես Դաշնային բանակի կապիտան։
Դժբախտ պատահար
Երկաթգծում տեղի ունեցած դժբախտ դեպքի ժամանակ փրկվել է Էդվին Բուտի՝ իր հոր սպանողի եղբոր շնորհիվ[8]։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի երկաթգծում։ Միջադեպի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել 1864 թվականի վերջին կամ 1865 թվականի սկզբին՝ մինչ Ջոն Բուտի կողմից Աբրահամ Լինքոլի սպանությունը։
Ռոբերտ Լինքոլնը հիշատակել է այս միջադեպի մասին 1909 թվականին, «Սենչուրի Մեգեզին» ամսագրի խմբագիր Ռիչարդ Ուսթոն Գիլդերին ուղղված նամակում։
|
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գիշերը մի խումբ ուղևորներ վագոնավարից գնեցին գնացքի տոմսեր, ով գտնվում էր վագոնի մուտքի հարթակում։ Հարթակը ավելի բարձր էր, քան վագոնի մուտքի մակարդակը, և իհարկե հարթակի և վագոնի մեջ կարճ տարածություն կար։ Ամբոխը գալիս էր և սկսեցին ինձ ճնշել։ Միևնույն ժամանակ, գնացքը սկսեց շարժվել, և ես ընկա հարթակից, ոտքերով դեպի ներքև՝ բաց տարածք, բոլորովին չկարողանալով որևէ կերպ ինձ օգնել. այդ պահին ես կտրուկ բռնեցի իմ բաճկոնի օձիքից և դուրս եկա հարթակի անվտանգ հատված։ Շրջվելով, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ինձ փրկողին, ես տեսա Էդվին Բուտի դեմքը, իհարկե, ես նրան լավ գիտեի, և շնորհակալություն հայտնեցի՝ տալով նրա անունը։
|
|
Ռազմական նախարար (1881-1885)
1877 թվականին Լինքոլնը մերժեց նախագահ Ռատերֆորդ Հեյզի առաջարկը պետության ղեկավարի օգնական դառնալու համար և 1881 թվականին ընդունեց Ջեյմս Գարֆիլդի առաջարկը ռազմական նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին։ Լինքոլնը զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 1885 թվականը։ Իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1884 թվականից սկսած խռովություններ բարձրացան Ցինցինատիում։ Երեք օրվա անկարգությունների ընթացքում 45 մարդ զոհվեց, նախքան Լինքոլնի ուղղարկած ամերիկյան զորքերի կողմից հանդարտության վերականգնումը[9]։
Մահ
Մահացել է 1926 թվականի հուլիսի 26-ին Վերմոնտ նահանգում գտնվող իր տանը, քնած ժամանակ։ Մեկ շաբաթից քիչ ժամանակ էր մնացել նրա 83 տարեկան դառնալուն։ Մահվան պատճառը եղել է աթերոսկլերոզը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1024820939 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nndb.com/cemetery/609/000207985/
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Robert Todd Lincoln: A Man In His Own Right by John S. Goff, с. 70-71
- ↑ «Cincinnati Courthouse Riot». Ohio History Central. Ohio Historical Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|