Ռոբերտ Բոշի անվան Գերմանիայի Միացյալ համաշխարհային քոլեջը (Ռոբերտ Բոշի անվան քոլեջ) Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) շարժման ամենանոր անդամներից է, աշխարհի 15 քոլեջներից մեկը, որն էլ սկսել է աշակերտներ ընդունել 2014 թվականի սեպտեմբերից[1]։ UWC-ի շարժման և քոլեջի նպատակն է «դարձնել կրթությունը ուժ մարդկանց, ազգերին և մշակույթերին միավորելու համար, որն էլ կհանիդսանա խաղաղության և կայուն ապագայի նախադրյալ»։ Քոլեջը կշարժվի Միջազգային Բակալավրիատի ծրագրով ավագ դպրոցի վերջին երկու տարիների ընթացքում։
Քոլեջ ամբողջ բնակելի մասնաշենքը գտնվում է վերջերս վերանորոգված Ֆրայբուրգի ամրոցում, որը նախկին Քարթուսիան վանքն է՝ հիմնված 14-րդ դարում[2]։
Քոլեջը կընդունի ընդհանուր 200 աշակերտ ամեն տարի։ Այստեղից 50 աշակերտ կլինեն հենց Գերմանիայից, իսկ մյուս 150-ը՝ այլ ազգերից։ Գերմանիայում գերմանական ազգային կոմիտեն է պատասխանատու դիմորդների ընտրությամբ և ընդունելությամբ զբաղվել, մինչդեռ այլ ազգերի աշակերտները կընտրվեն UWC-ի իրենց երկրի ազգային կոմիտեի կողմից։
Դպրոցը կրում է գերմանացի արդյունաբերող Ռոբերտ Բոշի անունը։ Վերջինիս հիմնադրած կազմակերպությունը նվիրաբերել է մոտ 40 միլիոն եվրո UWC-ի նախագծին[3]։
Այս քոլեջը մեծ ուշադրություն է դարձնում միջավայրին առնչվող խնդիրներին[4]։