Ռոբերտ Զավենի Բաբլոյան (մայիսի 14, 1935(1935-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ խորհրդային պոետ, արձակագիր, հրապարակախոս, գծանկարիչ։ «Նոև կովչեգ» թերթի խմբագիր։ «Իսկուստվո» ակումբի նախագահ։ Գրական կոմիտեի նախագահ[1]։
Կենսագրություն
Ռոբերտ Բաբլոյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքում։ 1946 թվականից բնակվում է Մոսկվայում[1]։
Սովորել է և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես խմբագիր, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ[1]։
1970 թվականին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Վտանգավոր զվարճանքներ»։ Այնուհետև հրատարակել է արձակ ստեղծագործություններ։ Կատարել է մի շարք գրական թարգմանություններ[1]։
Հայտնի է նաև որպես գծանկարիչ․ ունեցել է մի քանի անհատական ցուցահանդես, հրատարակել է հեղինակային «Фас, анфас и профиль» գծագրական գիրքը[1]։
Ռոբերտ Բաբլոյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ուզբեկերեն, ադրբեջաներեն, կարակալպակերեն և ճապոներեն[1]։
Ֆիլմագրություն
Մրցանակներ և պարգևներ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ։
- Միխայիլ Շոլոխովի մեդալ «Մարդասիրության և Ռուսաստանին ծառայելու համար»
Ծանոթագրություններ